Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Oracle Cloud Day-ը Հայաստանում» համաժողովը ներկայացրել է թվային դարաշրջանի տեխնոլոգիաների ապագան

Վերադարձ լուրերի բաժին

19:23 , 29 Մայիս 2018

Երևանում մայիսի 25-ին կայացել է «Oracle Cloud Day» համաժողովը, որի ընթացքում ՏՏ ոլորտի 80 առաջատար ընկերությունների ղեկավարներ ծանոթացել են ժամանակակից ՏՏ-զարգացումներին ու հեռանկարներին, ինչպես նաև պատկերացում են կազմել տեխնոլոգիաների ապագայի վերաբերյալ:

Մենք ապրում ենք թվային դարաշրջանում, երբ այնպիսի տեխնոլոգիաները, ինչպես օրինակ ամպը, արհեստական բանականությունը, մեքենայական ուսուցումը և կանխատեսելի վերլուծությունը, կոտրում են հին բիզնես-մոդելների գործընթացների վերաբերյալ կարծրատիպերը և առաջարկում նոր լուծումներ:

«Տեխնոլոգիաներն այսօր փոխում են մեր կյանքն ու աշխատանքը, ամբողջությամբ վերափոխում ինդուստրիաները։ Երևանում Oracle Cloud Day-ի ընթացում ուրախ ենք ներկայացնել նորագույն տեխնոլոգիական ձեռքբերումները։ Հետաքրքրությունը, որը հայաստանյան պատվիրատուները ցուցաբերում են նորագույն՝ մասնավորապես ամպային տեխնոլոգիաների հանդեպ, լավագույն ապացույցն է, որ Հայաստանը մեծ ներուժ ունեցող երկիր է»,- նշել է Oracle-ի Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային տնօրեն Դմիտրի Սմիրնովը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Oracle Day» համաժողովի օրակարգը ներառում էր առաջադեմ տեխնոլոգիաներն ու ամպային լուծումներն՝ ուղղված ՏՏ-ենթակառուցվածքի արդիականացմանը, ինչը թվային դարում թույլ է տալիս յուրաքանչյուր ղեկավարի վերափոխել բիզնեսը։ Տարածաշրջանի թոփ-կառավարիչները և Oracle-ի փորձագետները ներկայացրեցին նոր ծրագրերը և վերջին նորարարությունները, որոնք կարող են օգնել ընկերություններին արագացնել դեպի թվային աշխարհ անցումն ու օգտագործել տվյալների ամպային մշակման առավելությունները։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ արտահերթ ընտրությունները կթանկացնեն ֆեյսբուքյան գովազդը

«ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ֆեյսբուքյան գովազդային ծառայության պահանջարկը կտրուկ աճելու է…

Առաջին անգամ ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սիլ Ինշուրանս»-ի հետ համատեղ գործարկում է հիփոթեքային վարկավորման կանխավճարի ապահովագրություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ համագործակցության շրջանակներում առաջին անգամ մեկնարկում է ցածր կանխավճարով հիփոթեքային վարկերի տրամադրումը

Կոնվերս Բանկը՝ հաջողության պատմություններ կերտող բանկ

Կարիերայի և ձեռնարկատիրության ամենամյա տոնավաճառի ընթացքում Կոնվերս Բանկը ներկայացվել է որպես հաջողության պատմություններ կերտող Բանկ