Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Opel ավտոկոնցեռնի ղեկավարը հեռացել է ընկերությունից

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

17:30 , 13 Հունիս 2017

Գերմանական ավտոմոբիլաշինական Opel կոնցեռնի ղեկավար Կառլ-Թոմաս Նոյմանը հեռացել է ընկերությունից:

Ընկերությունը կգլխավորի 48-ամյա Միխայել Լոշելլերը, որը 2014-ից զբաղեցնում է ֆինանսական հարցերով տնօրենի պաշտոնը, հայտնել է կոնցեռնի մամուլի ծառայությունը:

Նոյմանը կղեկավարի Opel-ը մինչ կոնցեռնը կմտնի ֆրանսիական ավտոմոբիլաշինական Groupe PSA-ի կազմի մեջ:

Նա հայտնել է, որ կայացրել է «դժվարին որոշում» ու ներկայումս ամբողջությամբ կենտրոնանալու է ընկերության՝ մեկ այլ սեփականատիրոջն անցնելու վրա: Լոշելլերի խնդիրը դառնալու է ընկերության զարգացման ռազմավարական պլանի մշակումը:

Մարտի սկզբին ֆրանսիական Groupe PSA կոնցեռնը հայտարարեց Opel-ի և նրա բրիտանական դուստր Vauxhall ընկերության գնման մասին, որոնք պատկանում են ամերիկյան General Motors-ին: Գործարքի ընդհանուր գումարը կազմել է 1.3 մլրդ եվրո:

Այդ գնումը թույլ կտա PSA-ին, որը արտադրում է Peugeot և Citroën, դառնալ Եվրոպայում մեծությամբ երկրորղ ավտոարտադրողը Volkswagen-ից հետո, նրա մասնաբաժինը շուկայում կկազմի 17 տոկոս:

2000 թվականից General Motors-ի եվրոպական բիզնեսը կրել է մոտ 14 մլրդ դոլարի վնաս: Նախորդ տարին դարձյալ վնասաբեր էր Opel-ի և Vauxhall-ի համար, բացասական հաշվեկշիռը կազմել էր մոտ 240 մլն եվրո:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Freedom House-ը Հայաստանը ներառել է մասամբ ազատ երկրների շարքում

Միջազգային Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում-2018» ինդեքսը

H&M-ը քննադատության թիրախում է հայտնվել՝ անհաջող գովազդի պատճառով (լուսանկար)

Վերջին շրջանում համացանցում բուռն քննարկման առարկա է դարձել H&M հագուստի բրենդը՝ մանկական հագուստի մի գովազդի պատճառով։

Amazon-ի սեփականատերը դարձել է պատմության մեջ ամենահարուստ մարդը

Ջեֆ Բեզոսը իր կարողությամբ գերազանցել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի ռեկորդը