Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ookla® ընկերությունը Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց» մրցանակը

Վերադարձ լուրերի բաժին

13:44 , 16 Նոյեմբեր 2021

Ինտերնետի թեստավորման ու վերլուծության համաշխարհային առաջատար Ookla ընկերությունը Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2021» մրցանակը, որի հիմքում Ookla®-ի կողմից 2021 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների ընթացքում Speedtest Intelligence® տվյալների վերլուծությունն է։

Ookla® -ն հավաքագրել և վերլուծել է հարյուր հազարավոր սպառողների կողմից իրականացված թեստավորման արդյունքները, որոնք ֆիքսված ինտերնետից օգտվողները կատարել են Հայաստանի Հանրապետության տարածքով մեկ՝ Speedtest-ի գործարկմամբ։

“Ookla-ի կողմից ներկայացվող Speedtest Awards մրցանակը վերապահված է շնորհել բացառապես այն ցանցային օպերատորների էլիտար պատվիրակությանը, որը շուկայում ապահովել է ինտերնետի բացառիկ կատարողականության ու ծածկույթ։ Հաճուքով ենք հանձնում «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանցը» մրցանակը Ucom-ին։ Այս ճանաչումը 2021 թվականի առաջին ու երկրորդ եռամսյակների ընթացքում նրանց բացառիկ կատարողականի վկայությունն է, որը հիմնված է հաճախորդների կողմից Speedtest-ի միջոցով իրականացված թեստավորման արդյունքների մանրակրկիտ վերլուծության վրա, որն արել է Ookla-ն», – ասել է Ookla ընկերության գործադիր տնօրեն Դագ Սաթլզը։

sertifikat_ookla

«Իրապես, դեռ 2017-ին Ucom-ն արդարացիորեն արժանացել է Ookla® միջազգային անկախ ընկերության «Հայաստանում ամենաարագ շարժական ցանցը» մրցանակին՝ ճիշտ այն բանից հետո, երբ գործարկեցինք մեր 4G+/LTE Advanced ցանցը։ Եվ հիմա ուրախ եմ, որ կրկին Ucom-ն է արժանանում Speedtest Award™ մրցանակի՝ այս անգամ լինելով ոչ միայն ամենաարագ ֆիքսված ցանցի օպերատոր, այլև առաջին ընկերությունը Հայաստանում, որը երբևէ արժանացել է այսպիսի գնահատանքի», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Ookla-ի մեթոդաբանությունը բացառում է իր հաշվարկներում կրկնվող փորձերի կամ արդյունքները շեղող այլ մեթոդների ներառումը՝ ապահովելով ստացված տվյալների անկողմնակալությունը և ճշգրտությունը:

Աշխարհագրական առումով Speedtest-ը հաշվարկում է միայն այն ցանցերի տվյալները, որոնց ծառայությունները հասանելի են զգալի թվով հաճախորդների: Այսպիսով, եթե որևէ ընկերություն լավագույն ցուցանիշներն ունի տվյալ երկրի որևէ քաղաքում, իսկ ողջ երկրի տարածքով բարձր որակի ծառայություններ չի մատուցում, ապա ըստ Speedtest-ի՝ չի կարող համարվել երկրի ամենաարագ ցանցի մատակարարը: Տվյալ աշխարհագրական տարածքի արդյունքների վերլուծության մեջ ներառվելու համար ֆիքսված ցանցի մատակարարը պարտավոր է համապատասխանել նվազագույն պահանջներին: Դրանցից կարևորագույնն այն է, որ այդ երկրի ողջ տարածքում աշխատող եզակի սարքերի որոշակի քանակ պետք է վեց ամսվա ընթացքում յուրաքանչյուր օր չափի ինտերնետի արագությունը:

«Այս մրցանակը իմ թիմի 24/7 նվիրված աշխատանքի ամենամեծ ձեռքբերումներից է: Միևնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ Հայաստանում ֆիքսված ցանցի ամենաարագ օպերատոր լինելն իսկապես շատ պարտավորեցնող է, քանի որ ամեն օր մեր բաժանորդներն ավելի պահանջկոտ են դառնում, ուստի մենք պետք է պահպանենք տեմպը և ավելի լավ, կատարյալին մոտ արագություն ապահովենք յուրաքանչյուր հաճախորդի համար», – հավելել է Ucom ընկերության տեխնիկական տնօրեն Վահրամ Իլբեկյանցը։

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել 4 սուպեր տեսախցիկով Xiaomi Redmi 10 և ստանալ անլար բարձրախոս

Հավելենք, որ 5000 մԱ/ժ հզոր մարտկոցով Xiaomi Redmi 10-ը հնարավոր է օգտագործել ողջ օրվա ընթացքում և չանհանգստանալ սմարթֆոնը լիցքավորելու մասին։ Իսկ շնորհիվ 18 Վտ/ժ լիցքավորման տեխնոլոգիայի` այն լիցքավորվում է շատ արագ։

SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում

Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։

Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ 4.8% տարեկան: