Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

On-line վճարումների սպասարկումը՝ առանց ծախսի

Վերադարձ լուրերի բաժին

14:29 , 30 Մարտ 2020

Անդրադառնալով անկանխիկ վճարումների զարգացմանը` հարկ է նշել, որ ստեղծված իրավիճակում խնդիրը արդիական է ոչ միայն տնտեսության, այլև բնակչության առողջության ապահովման համար:

ՀՀ Կառավարությունը և կենտրոնական բանկն իրենց հրապարակումներով հորդորում են վճարումները կատարել անկանխիկ և խուսափել կանխիկ դրամի հետ շփման միջոցով վիրուսների և վարակի հնարավոր տարածման վտանգից։ Ընդ որում, խանութների գանձապահներն ավելի վտանգված են, քանի-որ ավելի հաճախ են առնչվում տարբեր գնորդներից ստացված կանխիկի հետ։

Ինքնամեկուսացման և կարանտինի պայմաններում առավել պահանջված են հեռակա սպասարկում և առաքման միջոցով վաճառքներ իրականացնող խանութների ծառայությունները, սակայն դրանցից շատերը չունեն անկանխիկ վճարումների ընդունման հնարավորություն։ Հիմնական խնդիրն այն է, որ ինտերնետային կայքերի ստեղծումը և դրանցով քարտային վճարումներ ընդունելու հնարավորության ապահովումը աշխատատար և ծախսատար է։

Բացի այդ, կայքերի միջոցով հաճախ հնարավոր չէ ապահովել հաճախորդի անհատական սպասարկումը և հատուկ առաջարկներով վաճառքները։ Հաճախ հաճախորդներն իրենց հետաքրքրող ապրանքների և ծառայությունների համար կապ են հաստատում հեռախոսով, էլ.նամակով կամ չատի միջոցով, և անհրաժեշտություն է առաջանում հենց այդ պահին հաճախորդին ներկայացնել ծառայության / ապրանքի արժեքը ու ստանալ վճարումը կամ կանխավճարը։ Բացի այդ, առցանց խանութներում անկանխիկ վճարում կատարելու համար, սովորաբար, անհրաժեշտ է գրանցվել կայքում կամ ներբերռնել հավելված, ինչից շատերը նույնպես խուսափում են։

Նման դեպքերի համար են նախատեսված PayX-ի նորարարական լուծումները՝ MerchantX հավելվածը և WEB հասանելիությունը։ Այդ լուծումների պարզ ինտերֆեյսի միջոցով հնարավոր է ընդունել վճարումները տեղում՝ QR կոդի գեներացման միջոցով և օնլայն՝ ուղարկելով վճարման հարցում հաճախորդին՝ իր համար նախընտրելի եղանակով՝ SMS, e-mail, Viber, Watsapp. Skype, Messenger և այլն: Հաճախորդը ստանում է վճարման հարցման հղում, որով անցնելուց հետո հայտնվում է վճարման հարցումն ուղարկող կազմակերպության լոգոն, անվանումը, վճարման նպատակը և գումարը։

Վճարումը կարող է կատարվել Visa, MasterCard կամ ArCa քարտով՝ 3D Secure անվտանգ տեխնոլոգիայով, ինչպես նաև QR կոդի ընթերցման միջոցով՝ PayX գործընկերների հավելվածներով: Հնարավորությունը արդեն հասանելի է ArCa.am, Ardshinbank, Armbusinessbank, Evocabank, Unibank մոբայլ բանկիգի և PayX հավելվածներում։

Այդ լուծումների միջոցով ցանկացած բիզնես կարող է վերածվել առցանց առևտրի և սկսել ընդունել քարտերով վճարումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհից՝ առանց որևէ ֆինանսական ծախսի և ներդրումների, առանց լրացուցիչ ծրագրային ապահովում մշակելու կամ ինտեգրելու անհրաժեշտության՝ անգամ առանց սեփական ինտերնետային կայք ունենալու։
Այդ տարբերակով վճարումների ընդունումը կարող է նպաստել առաջին հերթին առցանց կամ հեռակա պատվերների և առաքումով վաճառքներ իրականացնող սուպերմարկետների, սննդի, նվերների, ծաղիկների և հրուշակեղենի առաքման ծառայությունների, տուրիստական ոլորտի կազմակերպությունների՝ հյուրանոցների, տուրիստական գործակալությունների, ավտոմեքենաների վարձույթի սրահների, ինչպես նաև տնտեսության ցանկացած այլ բնագավառում գործող բիզնեսի վաճառքների ավելացմանը։

MerchantX հավելվածը և WEB հասանելիությունը տրամադրվում են անվճար։ Դրանց միջոցով վճարումներ ընդունելու համար առևտրային կազմակերպությունները պետք է կնքեն վճարումների սպասարկման պայմանգիր PayX գործընկեր որևէ բանկի հետ՝ վճարային քարտերի սպասարկման համար նախատեսված նույն սակագներով։
Բենիամին Թադևոսյան

Ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնում հայաստանյան թիմերը արժանացան արծաթե և բրոնզե մեդալների

Եռօրյա փառատոնն անցավ տոնական մթնոլորտում, հայկական հյուրասիրության լավագույն ավանդույթների համաձայն:

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա: