Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Numbeo-ն հրապարակել է աշխարհի ամենաանվտանգ քաղաքների ցանկը. Երևանը հանգրվանել է ցուցակի 88-րդ հորիզոնականում

Վերադարձ լուրերի բաժին

15:19 , 25 Ապրիլ 2017

Թբիլիսին հանգրվանել է աշխարհի ամենաանվտանգ քաղաքների վարկանշային աղյուսակում՝ զբաղեցնելով 19-րդ հորիզոնականը և առաջ անցնելով հարևան երկրներից, այդ թվում՝ Երևանից: Հետազոտությունը հրապարակել է հայտնի Numbeo տեղեկատվական պորտալը:

Հանցավորության ինդեքսը Թբիլիսիում կազմել է 19.96 միավոր, իսկ անվտանգության ինդեքսը՝ 80.04:
Մինչ այդ, Երևանը վարկանշային աղյուսակում զբաղեցրել է 88-րդ տեղը: Հանցավորության ինդեքսը Երևանում կազմել է 29.18 միավոր, իսկ անվտանգության ինդեքսը՝ 70.82:

Բաքուն անվտանգության վարկանշային աղյուսակում գտնվում է 71-րդ հորիզոնականում: Հանցավորության ինդեքսը Բաքվում կազմել է 27.47 միավոր, իսկ անվտանգության ինդեքսը՝ 72.53:

Թուրքիայի Անթալիա քաղաքը գտնվում է վարկանշային աղյուսակի 93-րդ հորիզոնականում: Այդ քաղաքի հանցավորության ինդեքսը կազմել է 30.09 միավոր, անվտանգության ինդեքսը՝ 69.91 միավոր:

Թուրքիայի մայրաքաղաք Անկարան գտնվում է 179-րդ հորիզոնականում: Անվտանգության ինդեքսը կազմել է 42.85 միավոր, իսկ անվտանգության վարկանիշը՝ 57.15:

Ստամբուլը գտնվում է 246-րդ հորիզոնականում: Այդ քաղաքի հանցավորության ինդեքսը կազմել է 50.20 միավոր, իսկ անվտանգության ինդեքսը՝ 54.68:

Մոսկվան գտնվում է 205-րդ հորիզոնականում: Մոսկվայի հանցավորության ինդեքսը կազմել է 45.32 միավոր, իսկ անվտանգության ինդեքսը՝ 49.80:

Աշխարհում ամենավտանգավոր քաղաք է ճանաչվել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը: Հանցավորության ինդեքսը կազմել է 86.61 միավոր, իսկ անվտանգության ինդեքսը՝ 13.39:

2017թ. ընթացիկ վարկանշային աղյուսակում ներառված են տվյալներ 378 քաղաքների վերաբերյալ:

Numbeo-ն աշխարհում տվյալների խոշորագույն բազա է, որ ձևավորվում է զբոսաշրջիկների և ողջ աշխարհում քաղաքների բնակիչների տեղեկությունների հիման վրա:

Աշխարհի ամենաանվտանգ քաղաք է ճանաչվել Աբու Դաբին: Հանցավորության ինդեքսը ԱՄԷ-ի մայրաքաղաքում կազմել է 15.51 միավոր, իսկ անվտանգության ինդեքսը՝ 84.49:

Նրան հաջորդում են գերմանական Մյունխենը, թայվանական Թայբեյը, շվեյցարական Բազելը, դանիական Օրհուսը, գերմանական Հայդելբերգը, Քաթարի Դոհան, Սինգապուրը, Հնդկաստանի Մանգալուրն ու շվեյցարական Ցյուրիխը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Առաջիկայում անհրաժեշտ կլինի աստիճանաբար բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը. ԿԲ

ԿԲ-ն 2017թ. հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար տնտեսական աճը գնահատում է 6.4%

Խորհրդարանը մերժեց եկամտային հարկի դրույքաչափը նվազեցնելու՝ «Ծառուկյան» դաշինքի նախաձեռնությունը

Ծառուկյան դաշինքն առաջարկում է ցածր աշխատավարձ ստացողների համար եկամտային հարկի բեռը թեթևացնել։

Volterman-ի շուրջ կրքերը թեժանում են. դրամապանակները խոստացված ժամկետներում չեն հասել գնորդներին

Առաջին դրամապանակները պետք է մատակարարվեին դառ անցած տարվա դեկտեմբերին