Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Nokia vs Apple. ֆիննական ընկերությունը դատական հայցեր է ներկայացրել ամերիկյան հսկայի դեմ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

15:13 , 22 Դեկտեմբեր 2016

Հեռուստահաղորդակցական սարքավորումներ արտադրող ֆիննական Nokia ընկերությունը դատական հայցեր է ներկայացրել ամերիկյան Apple ընկերության դեմ ԱՄՆ-ի և Գերմանիայի մի քանի դատարաններում՝ վերջինիս մեղադրելով պատենտային օրենսդրության խախտման մեջ, ասվում է ընկերության հայտարարությունում։

Հայցերը Apple-ի դեմ ներկայացվել են Դյուսելդորֆի, Մանգհեյմի, Մյունխենի ու Տեխաս նահանգի դատարաններում։

Ընկերությունը պնդում է, որ Apple-ը հրաժարվել է լիցենզավորել ֆիննական ընկերության պատենտավորված գյուտերը, որոնք օգտագործում է իր արտադրանքներում։
Այդ տեխնոլոգիաները մասնավորապես վերաբերում են ծրագրային ապահովմանը, դիսփլեյին, ինտերֆեյսի օգտագործմանը։

«Մի քանի տարվա բանակցություններից հետո, որոնք նպատակ ունեին համաձայնության գալ Apple-ի հետ, մենք քայլեր ենք ձեռնարկում մեր իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»,- հայտարարել է Nokia-ի պատենտային գործի ղեկավար Իլկի Ռախնաստոն։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աշխարհում անձնագրերը 4 գույնի են լինում. ահա թե ինչու

Յուրաքանչյուր երկիր այս փաստաթղթի գույնի ընտրության իր պատճառներն ունի։

Ֆլորիդայի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ հոսանքազրկված են «Իրմա»-ի պատճառով

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ դեռեւս առանց ԷլեկտրաԷներգիայի են մնում այստեղ մոլեգնած «Իրմա» փոթորկից երեք օր հետո

«Հարվի» եւ «Իրմա» փոթորիկներից վնասը կարող Է հասնել 290 մլրդ դոլարի. ABC

«Մեր գնահատումներով՝ «Իրմա» փոթորկից վնասը կկազմի շուրջ 100 միլիարդ դոլար, եւ դա ամենամեծ վնասներից մեկն է, որը երբեւԷ պատճառել են փոթորիկները