Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

NASA-ն Մարսի պայմաններում կարտոֆիլ է աճեցրել

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

19:23 , 16 Մարտ 2017

Phys.org կայքը հաղորդում է, որ «մարսյան պայմաններում» կարտոֆիլ աճեցնելու փորձարկումը հաջողությամբ է ավարտվել:

Նախագծի վրա աշխատել են NASA-ի և Կարտոֆիլի միջազգային կենտրոնի փորձագետները: Ինչպես պատմել է NASA-ի աստղակենսաբանը, փորձարկումը ցույց է տվել, որ մեծ շանսեր կան, որ կարտոֆիլը կգոյատևի Մարսում:

NASA-ն պերուացի ագրոնոմների հետ կարտոֆիլներ էր աճեցրել CubeSat համակարգի միկրոզոնդի կորպուսում, որտեղ եղել են մարսյան պայմաններին առավելագույնս մոտ պայմաններ:

Դրանում ապահովվել է մթնոլորտի մարսյան կազմը, ճնշումը, հողի կազմն ու այլ կարևոր չափանիշներ: Ջրի ու սննդարար նյութերի ավելացման դեպքում կարտոֆիլը հաջողությամբ աճել է:

Մոտ ժամանակներս NASA-ի և Կարտոֆիլի միջազգային կենտրոնի մասնագետները պլանավորում են կրկնել փորձն ու ընտրել կարտոֆիլի այն սորտը, որը առավել բերքատու ու հարմար կլիներ ապագա մարսյան գաղութարարների համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նավթի գները աճել են. 14-08-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները

Թուրքիայում շարունակվում է լիրայի արժեզրկումը. Էրդողանը կոչ է անում վաճառել դոլարներն ու եվրոները

Թուրքիայում շարունակվում է այդ երկրի արժույթի՝ լիրայի արժեզրկումը՝ չնայած իրավիճակը կարգավորելու մասին Թուրքիայի կենտրոնական բանկի խոստումներին:

Թանկարժեք մետաղների գները` 12-08-18. Nymex

NYMEX բորսայի օգոստոսի 12-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.