Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ավտոմեքենաների ներկրման տենդը Հայաստանում 2017-2019թթ-ին

Վերադարձ լուրերի բաժին

10:58 , 05 Ապրիլ 2020

Հայաստանի տնտեսական պատմության էջերում 2017-2019թթ-ը մնալու է նաև որպես «ավտոմեքենաների ներկրման տենդի» ժամանակահատված (gold rush-ի նմանությամբ), երբ տասնյակ հազարավոր քաղաքացիներ մեքենաներ էին ներկրում կարճաժամկետում վերավաճառելու նպատակով կամ սեփական օգտագործման համար՝ իմանալով, որ 2020թ-ի հունվարի 1-ից մաքատուրքի դրույքաչափերը բարձրանալու են։

ՊԵԿ ղեկավարության հայտարարած տվյալներից պարզ է դառնում, որ այդ ժամանակահատվածում ՀՀ է ներմուծվել շուրջ 297,000 մեքենա, իսկ պետական բյուջեի մուտքերը ավտոմեքենաների ներմուծման գծով կազմել են շուրջ 177 մլրդ դրամ (որից 95 մլրդ դրամը միայն 2019թ-ին)։ Համեմատության համար պետք է նշել, որ 2016թ-ին (համարենք տիպային տարի) ՀՀ է ներկրվել 16,851 մեքենա, որոնց գծով պետբյուջեի եկամուտները կազմել են շուրջ 14 մլրդ դրամ։ Հետևաբար, կոպիտ հաշվարկով կարող ենք ասել, որ «ավտոմեքենաների ներկրման տենդից» պետբյուջեի եկամուտների հավելաճը նշված ժամանակահատվածում եղել է մոտ 135 մլրդ դրամ (եթե ավտոմեքենային օտարումից եկամտային հարկի 1% դրույքաչափով հարկումն էլ գնահատենք, որը պիտի վճարեն մինչև 2020թ-ի ապրիլի 20-ը, այդ գումարը, ենթադրաբար, կմոտենա 140 մլրդ դրամին)։

Հիմա հարց է առաջանում, քանի հոգի էին ներգրավված այդ առևտրում (վերավաճառելու նպատակով)։ ՊԵԿ-ի հրապարակած տվյաներից պարզ է դառնում, որ 2019թ-ին շուրջ 30,000 ֆիզ․ անձ ներգրավված է եղել ավտոմեքենաների առևտրում (այսինքն ներկրել է/ձեռք է բերել և մեկ տարվա ընթացքում վաճառել)։ Հաշվի առնելով, որ «ավտոմեքենաների տենդի» մեջ ներգրավված էին տասնյակ հազարավոր քաղաքացիներ, կարող ենք ասել, որ դա նպաստել է Հայաստանի տնտեսության ներառական աճին՝ անկախ նրանից վիճակագրությունը դա ֆիքսել է, թե ոչ։ Եթե ընդունենք, որ այդ 297,000-ից 150,000-ը մինչև հիմա օտարվել է երրորդ անձնանց (այդ թվում ներքին շուկայում), իսկ մեկ մեքենայի գծով զուտ շահույթը, ենթադրաբար, միջինում կազմել է $1200-1400, կարող ենք ասել, որ խոսքը գնում է առնվազն $180-210 մլն դոլարի մասին։

Հ․Գ․ 1. ՊԵԿ-ի հրապարակած ցանկը վերնագրված է «ԱՁ և նոտար չհանդիսացող ֆիզ․ անձանց տրամադրված ՀՎՀՀ-ների վերաբերյալ տեղեկատվություն»։ Ակնհայտ է, որ այդ ցանկում ներգրավված 31,730 ֆիզ․ անձանց ճնշող մեծամասնությունը ներգրավված է եղել ավտոմեքենաների առևտրում։ Միևնույն ժամանակ, նրանց զգալի մասը նոմինալ են ներգրավված եղել, այսինքն իրենց համաձայնությամբ ծանոթ/բարեկամները օգտագործել են նրանց անձնագրային տվյալները մեքենա ներկրելու և հետագայում վերավաճառելու նպատակով։

Հ․Գ․ 2. Թեև ՊԵԿ-ը նշում, է որ 31,730-ը ԱՁ և նոտար չհանդիսացող ֆիզ․ անձանց ցուցակն է, բայց պատահական ստուգման արդյունքում գտնվեցին նաև ԱՁ-ներ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին առողջություն է մաղթել

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը զրուցել են հեռախոսով:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: 50 նամակ, 50 ժպիտ

Կոտայքի և Իջևանի ՍՕՍ մանկական գյուղերի երեխաները պլանշետներ կստանան

Առցանց և շրջիկ վաճառքի ու ծառայությունների մատուցման որոշ խոչընդոտներ կվերացվեն

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ում առցանց կամ շրջիկ վաճառքների իրականացման և շրջիկ ծառայությունների մատուցման խոչընդոտների վերացմամբ: