Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Mugunini Bua. Նախարարը ներողություն է խնդրում «փողոցում հայտնված» մարդկանցից

Վերադարձ լուրերի բաժին

12:29 , 14 Նոյեմբեր 2016

«Մուգունինի բուա»,- ասում էին «Սինյոր Ռոբինզոն» սիրված կատակերգության կարմրամորթ հերոսները՝ հակառակորդի գլխին քարով խփելուց առաջ։ «Մուգունինի բուա» նշանակում էր՝ ներողություն։ Այսինքն, ֆիլմի հերոսները նախապես ներողություն էին խնդրում, նոր միայն անցնում պատժիչ գործողություններին։

Մոտավորապես նման վիճակում է այժմ հայտնվել կառավարությունը։ Խոսքը վերաբերվում է տարբեր գերատեսչությունների կազմում գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ) կրճատման գործընթացին։

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը շատ ցավոտ, բայց անհրաժեշտ է համարում: «Մարդ կրճատելը շատ բարդ բան է, քանի որ շատ լավ հասկանում ենք, որ այդ մարդիկ ընտանիք ունեն»,-  նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Վարդան Արամյանը` նկատի ունենալով ՊՈԱԿ-ների լուծարման հետևանքով աշխատողների կրճատումը: Նախարարի խոսքով` դա շատ ցավոտ գործընթաց է, սակայն պետք է մոտենալ «երկու երնեկ մեկտեղ չի լինում» տեսանկյունից:

«Հնարավոր չէ, որ մենք ունենանք արդյունավետ ծախսային քաղաքականություն և տնտեսություն առանց ցավոտ քայլերի: Մենք պետք է հասկանանք՝ ինչն է մեզ համար կարևոր: Կարևորը նա է, որ հարկերից վերցված փողը ծախսվի արդյունավետ: Եթե մարդը նստած է իր աթոռին և որևիցե ավելացված արժեք չի ստեղծում, ես որպես ՀՀ ֆինանսների նախարար պետք է անտարբեր չլինեմ դրա նկատմամբ: Այդ գումարը պետք է արդյունավետ ծախսվի, տնտեսական աճ պետք է գրանցել: Եթե այդ գումարը կարելի է տնտեսել, ուրեմն դա պետք է անել: Եթե ես կարող եմ առանց ձախողելու արդյունքային ցուցանիշներ գրանցել, բայց գնալ մարդկանց կրճատելու ճանապարհով, ես կգնամ այդ քայլերին»,-ասաց ՀՀ ֆինանսների նախարարը:

Վարդան Արամյանը նաև հավելեց, որ ինքը խոսել է ՊՈԱԿ-ի ղեկավարի հետ և իր համար շատ դժվար է եղել այդ մարդկանց աչքերի մեջ նայել հետո գալ որոշում կայացնել: «Ես ներողություն եմ խնդրում բոլոր այն «փողոցում հայտնված» մարդկանցից, որոնց հանդեպ մենք պարտադրված ենք եղել այդ քայլն անել»,-նշել է նախարարը, բայց խնդրել ըմբռնումով մոտենալ, քանի որ որևէ անձնական բան չկա` պարզապես ուզում են կարգավորել ֆինանսները:

Նախարարը տեղեկացրեց, որ գործողությունների արդյունքում կարելի է տնտեսել շուրջ 150-200 մլն դրամ, և շուրջ 50 հոգի կարող են կրճատվել:

Սակայն ավելի ազնիվ կլիներ, եթե ներողություն խնդրեր ոչ թե ֆինանսների նախարարը, այլ այն մարդիկ, ովքեր նպաստել են այս ուռճացված համակարգի ձևավորմանն ու պահպանմանը։ Իսկ օպտիմալացումը ճիշտ կլիներ սկսել հենց այդ մարդկանցից։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏՄՊՊՀ-ն հավկիթի շրջանառության ոլորտում ուսումնասիրություն է իրականացնում

Ուսումնասիրության նպատակն է հավկիթի շուկայում արդյունավետ մրցակցային միջավայրի ձևավորումը շուկայում առկա մրցակցային խնդիրների վերհանման և դրանց օպերատիվ ու օպտիմալ լուծման ուղիների բացահայտման միջոցով։

Արցախահայության աջակցության նպատակով այս պահին երկու միջոցառում է հաստատված

Այդ մասին կառավարության նիստում հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Վարչապետը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ

Գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ: