Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Moody’s-ն Ինեկոբանկին շնորհել է B1 վարկանիշ

Վերադարձ լուրերի բաժին

09:17 , 17 Հոկտեմբեր 2018

Հոկտեմբերի 3-ին Moody’s Investors Service հեղինակավոր միջազգային վարկանշային գործակալությունը Ինեկոբանկին շնորհել է ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշ եւ արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշ։

Բանկում նշել են, որ Ինեկոբանկին շնորհված B1 վարկանիշը արտացոլում է բանկի դիվերսիֆիկացված վարկային պորտֆելի, ակտիվների բարձր որակը եւ հնարավոր կորուստների կանխարգելման կարողությունը, կապիտալի համարժեքության ցուցանիշը, կայուն ֆինանսավորումը եւ իրացվելիության բարձր մակարդակը: Միեւնույն ժամանակ, ըստ Moody’s-ի, կանխատեսելի ապագայում բանկի ակտիվների որակը, ընդհանուր առմամբ, կմնա կայուն, ինչին նպաստում է նաեւ Հայաստանի տնտեսական իրավիճակի բարելավումը (վարկանիշ՝ B1, դրական), իսկ հաջորդ 12-18 ամիսների ընթացքում կգրանցվի տեղական արժույթի դիրքի կայուն պահպանում:

«Moody’s-ի կողմից վարկանիշների սահմանման գործընթացում հիմք են ընդունվել մի շարք կարեւոր ցուցանիշներ։ Մասնավորապես, էական ազդեցություն է ունեցել Ինեկոբանկի բաժնետերերի կառուցվածքը, հատկապես այն հանգամանքը, որ բանկի սեփական կապիտալի ավելի քան 30%-ը վերահսկվում է այնպիսի անվանի միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից, ինչպիսիք են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) եւ agRIF Cooperatief U.A հոլանդական ֆինանսական կազմակերպությունը»,- ասված է հաղորդագրությունում:

«Ինեկոբանկին շնորհված B1 վարկանիշը արտացոլում է ոչ միայն բանկի կայունությունը, այլեւ դրական զարգացման միտումները։ Այս վարկանիշը հավասար է Հայաստանի Հանրապետությանը տրված վարկանիշին եւ հանդիսանում է մասնավոր կազմակերպության վարկանիշի հնարավոր լավագույն ցուցանիշ։ Վարկանիշի հիմքում ընկած է, մասնավորապես, տնտեսական կայուն աճի սպասումներ (Moody’s-ի կանխատեսումներով ՀՆԱ-ի աճը 2018 թվականին կկազմի 6%), ինչը ստեղծում է բարենպաստ գործարար պայմաններ նոր վարկային պրոդուկտների համար»,- նշել է Ինեկոբանկի Ֆինանսական տնօրեն Հայկ Ոսկանյանը։

Ինեկոբանկին շնորհված վարկանիշի մանրամասներին կարելի է ծանոթանալ Moody’s Investors Service գործակալության պաշտոնական կայքում։

Ինեկոբանկը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաեւ թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր եւ միջին ձեռնարկություններին եւ խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 22 տարի բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400 000 հաճախորդի, որոնցից մոտ 100 000-ին` թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում բանկը մշակել եւ մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

– 2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված եւ ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչեւ մի քանի րոպեի։

– 2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որ ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:

– 2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների եւ օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։

– 2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն եւ մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:

– 2018թ. առաջինը բանկային համակարգում գործարկել է նորարարական եւ ժամանակակից InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարթֆոնի միջոցով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

ՎՏԲ-Հայաստան Բանկը «ՌԵՍՈ» ապահավոգրական ընկերության հետ համատեղ ամանորյա տոներին ընդառաջ ճանապարհորդությունների բոլոր սիրահարների համար մշակել են նոր՝ «Ապահով հանգիստ» ապահովագրական պրոդուկտը

ԿԲ-ն այսօր կներկայացնի նոր սերնդի թղթադրամները (տեսանյութ)

ՀՀ Կենտրոնական բանկը այսօր պաշտոնապես կներկայացնի երրորդ սերնդի նոր թղթադրամները

ԱԺ արտահերթ ընտրությունները կթանկացնեն ֆեյսբուքյան գովազդը

«ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ֆեյսբուքյան գովազդային ծառայության պահանջարկը կտրուկ աճելու է…