Invalid username or password
Moody’s միջազգային հեղինակավոր վարկանիշային կազմակերպության փորձագետները Հայաստանի կառավարության ռազմավարական նպատակները համարում են ադեկվատ, ճշգրիտ և արդի: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ավելացնելով, որ հանդիպել է Moody’s-ի փորձագետների հետ և նրանց հետ քննարկել Հայաստանի ռազմավարական նպատակները:
«Ցանկանում եմ կիրառական իմաստով այս իրադարձության մասին խոսել՝ մասնավոր հատվածի հետ կապված։ Սա չի կարող չհանգեցնել շուկայում տոկոսների նվազմանը։ Նախ, այն հայկական մասնավոր կազմակերպությունները, որոնք ունեն Moody’s-ի վարկանիշ, նրանց վարկանիշը 90 տոկոս հավանականությամբ կաճի, ինչը կնշանակի, որ արտաքին շուկաներից ներգրավված միջոցների տոկոսադրույքները կնվազեն։ Սա կբերի նրան, որ հայկական շուկայում տոկոսադրույքները որոշակի չափով կնվազեն», – ասաց փոխվարչապետը։
Moody’s-ի կողմից օգոստոսի 27-ին հրապարակված զեկույցում կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ազգային արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված չապահովված արտոնյալ պարտքի վարկանիշները՝ «B1»-ից «Ba3»:
Դիտումներ 574
Ինչ վերաբերում է 1.5 միլիոն դրամից ավելի պարտավորություններին, ապա, ինչպես արտակարգ դրության ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո՝ ՊԵԿ-ը նրանց նկատմամբ իրականացրել և իրականացնում է օրենքով նախատեսված գործողությունները:
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները: