Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Moody’s-ը 28 տարում առաջին անգամ նվազեցրել է Չինաստանի վարկային վարկանիշը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

20:01 , 25 Մայիս 2017

Moody’s վարկանշային գործակալությունը 1989 թվականից գրեթե առաջին անգամ նվազեցրել է Չինաստանի երկարաժամկետ վարկային վարկանիշը:

Գործակալությունում նշում են, որ տնտեսությունում աճող պարտքի ու տնտեսական աճի դանդաղման հետևանքով Չինաստանի ֆինանսական հնարավորությունները կնվազեն: Պեկինը նման գնահատականի հետ համաձայն չէ:

Չինաստանի վարկային վարկանիշը նվազեցվել է 1 կետով՝ A1-ից մինչև Aa3: Միևնույն ժամանակ, միջազգային գործակալությունը Չինաստանի հարցով կանխատեսումը փոխել է «բացասականից» «կայունի»:

Վարկանիշի նվազեցումը հնարավոր է մեծացնել օտարերկրյա փոխառությունների արժեքը:
Moody’s-ի հայտարարության մեջ ասվում է, որ Չինաստանի ֆինանսական հզորությունը «մոտակա տարիներին որոշ չափով կնվազի, քանի որ տնտեսությունում շարունակում է աճել պարտքի ծավալը, իսկ պոտենցյալ աճը կդանդաղի»:

Moody’s-ը կարծում է, որ պետպարտքի մակարդակը 2018թ. կհասնի ՀՆԱ-ի 40%-ին, իսկ տասնամյակի վերջին կմոտենա 45%-ի: 2017թ. Չինաստանում ակնկալվում է ՀՆԱ-ի աճ ընդամենը 6.5%-ով:

Կանխատեսումը պարունակվում է 2017թ. Չինաստանի սոցիալ-տնտեսական զարգացման պլանում:

Moody’s-ում կարծում են, որ աճի կրճատումը կշարունակվի, քանի դեռ ցուցանիշը չի հասել շուրջ 5%-ի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը դուրս է մնացել ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքից (ինֆոգրաֆիկա)

Freedom House կազմակերպությունը հրապարակել է Ինտերնետի ազատության 2017 թվականի զեկույցը։

Սերժ Սարգսյանը բացառել է ԵՄ հետ կնքվելիք համաձայնագրում ԵԱՏՄ հետ հակասությունների առկայությունը

Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի վերջին կնքվելիք համաձայնագիրը նպատակ ունի խորացնել համագործակցությունն այդ կառույցի հետ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները