Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Moody’s գործակալությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկանիշ բարելավել է մինչև B1

Վերադարձ լուրերի բաժին

22:41 , 05 Սեպտեմբեր 2019

Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է ՎՏԲ-Հայաստան Բանկի արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը B2 «կայունից» մինչև B1 «կայուն»:

Վարկանիշի վերանայումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարկանիշի բարձրացմամբ` B1-ից («դրական» հեռանկարով) մինչև Ba3` «կայուն» հեռանկարով, ինչպես նաև երկրի՝ արտարժույթով բանկային ավանդների վարկանիշի փոփոխությամբ B2- ից մինչև B1: Փոփոխությունը տեղի է ունեցել 2019 թ. օգոստոսի 27-ին:

Բացի այդ, Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատեց ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկունակության բազային գնահատականը (Baseline Credit Assessments)՝ b3 մակարդակում:

Գործակալությունը նշել է, որ վարկունակության բազային գնահատականի հաստատումը պայմանավորված է ՎՏԲ-Հայաստան Բանկի իրացվելիության բավարար մակարդակով և «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ մայր բանկի կողմից աջակցության մեծ հավանականությամբ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նախարար Խաչատրյանը ԱՄՀ-ի հետ քննարկել է հանրային ներդրումների կառավարման շրջանակը

Կողմերը թեմայի շրջանակում անդրադարձել են նաև պետական ակտիվների գույքագրման կարևորությանը։

Ucom-ում բոլոր սմարթֆոնները տրամադրվում են շա՛տ-շա՜տ ինտերնետով

Մոտակա ժամանակահատվածում էլ Samsung Galaxy A20s սմարթֆոնը հնարավոր կլինի ձեռք բերել ընդամենը 99 900 դրամով, որն ապառիկ գնելու դեպքում բաժանորդները կվճարեն ամսական սկսած 3750 Դ 36 ամսվա ընթացքում։

Ձևավորվում է ՀՀ նյութական պահուստի բարեփոխումները և զարգացումը ապահովող իրավական դաշտ

Կառավարությունը հավանություն տվեց «Նյութական պահուստի մասին» և հարակից օրենքների փաթեթին: