Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Modex խորհրդատվական ընկերության ղեկավարը տնտեսական լրագրողների հետ կիսվեց իր փորձով և գիտելիքներով

Վերադարձ լուրերի բաժին

12:30 , 04 Ապրիլ 2018

Ի՞նչ է, այսպես ասած, Data journalism-ը, տվյալների ի՞նչ բաց աղբյուրներ կան, որոնցից կարող են օգտվել տնտեսական լրագրողները։ Ինչպես աշխատել այդ բազաների հետ, ինչին ուշադրություն դարձնել, վիզուալիզացիայի ինչ գործիքներ կարելի է կիրառել՝ նյութն ավելի տպավորիչ և ընկալելի դարձնելու համար։

Այս ամենի մասին Տնտեսական լրագրողների համար կազմակերպված դասընթացի ընթացքում խոսեց տնտեսագետ, Modex խորհրդատվական ընկերության ղեկավար Հայկազ Ֆանյանը։

Նա նաև խոսեց առանցքային տնտեսական ցուցանիշների մասին՝ բացատրելով դրանց նշանակությունն ու տարբերությունը (ինչ է ՀՆԱ-ն և ինչով է տնտեսական աճը տարբերվում տնտեսական ակտիվության ցուցանիշից և այլն)։ Հայկազ Ֆանյանը կոնկրետ օրինակներով ուշադրություն հրավիրեց հայաստանյան ԶԼՄ-ներում հրապարակված տնտեսական հոդվածներում առավել հաճախ հանդիպող սխալների վրա՝ պարզաբանելով, թե ճիշտ տարբերակը ինչպես պետք է լինի։

Ի դեպ, սեմինարը նախատեսված 1.5 ժամի փոխարեն տևեց մոտ 3 ժամ, քանի որ նյութը և հարցերը բավականին շատ էին

Տեղեկացնենք, որ Modex-ը իր իր առանձին էջն ունի B4B.am-ի հեղինակային բլոգում, որտեղ հրապարակվում են կարճ ու հետաքրքիր վերլուծություններ՝ տարբեր տնտեսական թեմաներով (պանրի շուկա, ծիրանի շուկա, բանկային համակարգ և այլն)։

Հիշեցնենք, որ B4B.am պորտալը՝ ՀՀ Կենտրոնական բանկի հետ համատեղ, կազմակերպել է եռամսյա դասընթաց Հայաստանում գործող տնտեսական լրագրողներին և տնտեսական լրագրությամբ զբաղվել ցանկացող ուսանողների համար։ Դասընթացին ներգրավված են Հայաստանի լավագույն մասնագետները՝ տարբեր ոլորտներից, ինչպես ակադեմիական շրջանակներից, այնպես էլ Կենտրոնական բանկի մասնագետներ, Կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուներ, անկախ փորձագետներ և հայտնի գործարարներ։

Ծրագրի գործընկերներն են՝ ՎիվաՍել-ՄՏՍ, Լիդիան Արմենիա և Գազպրոմ Արմենիա ընկերությունները։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։