Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

MIT-ը հասանելի է դարձրել իր բոլոր ուսումնական ծրագրերը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

15:46 , 06 Մարտ 2018

Աշխարհի ամենահեղինակավոր բուհերից մեկը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանը (MIT) հասանելի է դարձրել իր բոլոր ուսումնական ծրագրերը, վիդեո-դասախոսությունները (32 կուրս), կոնսպեկտներն ու քննական հարցերը։

Առաջարկվող առարկաների ցանկում են «Անթրոպոլիոգիան», «Բիոինֆորմատիկան», «Ճարտարապետությունը», «Տնտեսագիտությունը», «Գենդերային հետազոտությունները», «Մաթեմատիկան» և այլն։ Յուրաքանչյուր դասընթաց ունի վիդեո և աուդիո ուղեկցում՝ անգլերեն տիտրերով, պրեզենտացիաներ, խնդիրներ՝ իրենց լուծումներով (pdf ձևաչափով)։

Ուսումնական բոլոր նյութերը տեղադրված են MIT OpenCourseWare կայքում։

Սա իրոք շռայլ նվեր կարելի է համարել, քանի որ MIT-ում ուսման տարեկան վճարը ավելի քան 63 հազար դոլար է։

Մասուչուսեթսի տեխնոլոգիական համալսարանը գտնվում է Քեմբրիջում (ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգ) և համարվում է աշխարհի լավագույն տեխնոլոգիական բուհերից մեկը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աշխարհի բնակչությունը մինչև 2050 թվականը կավելանա 2.2 միլիարդ մարդով. ՄԱԿ

Այդ մասին ասված է «Աշխարհի ազգաբնակչությունը 2018 թվականին» զեկույցում, որը հրապարակվել է Ազգաբնակչության բնագավառում ՄԱԿ-ի հիմնադրամի կողմից:

ՀԲ-ն կոչ է արել նախապատրաստվել առևտրում իրադրության հնարավոր վատանալուն

Առեւտրային սահմանափակումները կբերեն գլոբալ տնտեսության աճի դանդաղման, եւ հարկ է, որ երկրներն այժմ մտածեն իրադրության վատանալու դեպքում ձեռնարկվելիք միջոցների շուրջ

Նավթի գները նվազել են – 06-09-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.