Invalid username or password
Հոկտեմբերի 25-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է հայկական արտադրության ապրանքատեսակների համտես-ցուցադրություն:
Միջոցառմանը ներկա են եղել METRO AG ընկերության ներկայացուցիչները, որոնք այս օրերին Հայաստանում են՝ հայկական արտադրողների հետ համագործակցությունն ընդլայնելու նպատակով:
Միջոցառումը նախաձեռնել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ու Հայաստանի զարգացման հիմնադրամը` ՌԴ-ում Հայաստանի առևտրային ներկայացուցչի անմիջական մասնակցությամբ:
Ներկայացվել են հայաստանյան շուրջ 20 ընկերությունների արտադրության գինիների, երշիկեղենի, բնական հյութերի, պահածոների, պանրի տեսականիներ:
METRO AG ընկերության ռուսաստանյան ներկայացուցչության ղեկավար Ալեքսեյ Գրիգորևը իր գոհունակությունն է հայտնել հայկական արտադրանքի որակական հատկանիշների նկատմամբ, նշելով, որ այն լիովին համապատասխանում է ԵԱՏՄ տեխնիկական պահանջներին և մրցունակ է, այլ հարց է, որ նոր շուկաներ մոտք գործելիս պետք է պատրաստ լինի խիստ մրցակցությանը:
Մինչ այս, հոկտեմբերի 24-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպում էր ունեցել «Մետրո Գրուպ» ընկերության ռուսաստանյան ներկայացուցչության ղեկավար Ալեքսեյ Գրիգորևի հետ:
Հանդիպման առանցքում համագործակցության ընդլայնման հարցերն էին: Նախարար Կարայանը ներկայացրել էր առևտրի և որակի ենթակառուցվածքների բարեփոխմանն ուղղված աշխատանքները, վստահեցրել, որ առաջիկայում դրանք ավարտին են հասցվելու միջազգային չափանիշներին համապատասխան, նշելով, որ Հայաստանը բաց է արդյունավետ փոխգործակցությունը զարգացնելու համար:
Դիտումներ 1428
Ucom ընկերության ձայնային ծառայություններից օգտվող բաժանորդները կարճատև անհարմարություն են ունեցել տվյալների փոխանցման և որոշ դեպքերում նաև ձայնային ծառայություներից օգտվելիս։
Կարող ենք ասել, որ պետական ծախսերի աճի շնորհիվ պետությունը 2020թ-ին ավելի քան 2%-ային կետով նպաստել է ՀՆԱ-ի անկման մեղմմանը:
Մինչև մարտի 15-ը Ucom ընկերության ցանկացած վաճառքի և սպասարկման կենտրոնում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում ապառիկ ձևակերպելիս գնորդները կարող են ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը, գաջեթը կամ աքսեսուարն առանց կանխավճարի։