Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Mercedes-Benz S600 Royale. վիդեբլոգերին հաջողվել է նկարահանել այս ինքնատիպ ավտոմեքենան (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

15:56 , 09 Հունվար 2017

Ինտերնետից օգտվողների շրջանում աժիոտաժ առաջացնող մեքենաներն այդքան էլ շատ չեն,Mercedes-Benz S600 Royale-ը, թերևս, վերջին ամիսների ամենամեծ հանելուկն է։

Այս ավտոմեքենայի առաջին լուսանկարները անցած տարի հայտնվեցին Galpin Auto Sports-ի ֆեյսբուքյան էջում, սակայն կարճ ժամանակ անց ջնջվեցին։ Մեքենան այնուհետև նկատվեց Կալիֆորնիայում, հետո Մոնակոյում։ Իսկ բոլորովին վերջերս այն մոտիկից ուսումնասիրել հաջողվեց վիդեոբլոգեր և ավտոմեքենաների լուսանկարիչներից մեկին, որը հանդես է գալիս effspot կեղծանունով։ Այս մասին գրում է proavto.ru-ն։

5 րոպեաոնից տեսանյութն այս պահի դրությամբ S600 Royale-ի ամենամանրամասն ներկայացումն է, և դրանից երևում է, թե որքան ջանք է ներդրվել այս մոդելը պատրաստելու համար։ Ամենաաչքի ընկնող դետալները, թերևս, Mercedes-Benz SLS AMG-ի լուսարձակներն են, իսկ մեքենայի դիզայնը ընդհանուր առմամբ հիշեցնում է S-Class-ի դասական մոդելները՝ W111 և W112 թափքերով։

Ուշագրավն այն է, որ դեռևս ոչ մի դիզայներ չի խոստովանել, որ մեքենան իր աշխատանքի արդյունքն է։ Խոսակցություններ կային, որ այդ գործին մասնակցություն է ունեցել Հենրիկ Ֆիսկերը, սակայն նա վերջերս հերքեց այդ խոսակցությունները։ Մյուս վարկածն այն է, որ մեքենան ստեղծել է Carlsson ընկերությունը՝ հատուկ Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամներից մեկի համար։

Այս պահին մեկ բան է հաստատված. մեքենան հավաքված է 2014 թվականի արտադրության Mercedes-Benz S550-ի բազայի վրա, ինչի մասին վկայում է չփոխված VIN-համարը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյայի կարծիքը՝ Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիանի» մասին. Banks.am

Հայաստանում եւ Վրաստանում Միացյալ Թագավորության առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդն ասել է, որ Ամուլսարի ոսկու

Audi-ի սրամիտ պատասխանը՝ BMW-ի գովազդին (լուսանկար)

Ֆրանսիա, AUDI-ի սրահի մոտ BMW-ն այսպիսի մի բիլբորդ է տեղադրել ու գրել «Երբեք ուշ չէ փոխել ձեր կարծիքը»։

Գովազդային տեքստերում թվեր գրելու 16 կանոն

Մեծ թվերն ավելի լավ էֆեկտ են տալիս, քան փոքր թվերը։ Օրինակ՝ 1 տարի և 12 ամիս