Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Menu Group-ը 720 000 դոլարի ներդրումներ կներգրավի

Վերադարձ լուրերի բաժին

13:45 , 10 Նոյեմբեր 2015

«Մենյու Գրուպ»  ընկերությունը իր ընդլայնման ռազմավարության շրջանակներում ավարտին է հասցրել մոտ 720 000 ԱՄՆ դոլարի չափով ներդրումների ներգրավման գործընթացը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ընկերության տնօրեն Վահան Քերոբյանը։

Նշենք, որ ռեստորանային սննդի օնլյան պատվիրման menu.am և menu.ge համակարգերը այսօր միավորում են ավելի քան  300  ռեստորան Երևանում և ավելի քան  150 ռեստորան Թբիլիսիում՝ հանդիսանալով Հայաստանի և  Վրաստանի սննդի պատվիրման ամենամեծ  օնլայն հարթակները։

 

Ներդրումային փուլի կազմակերպիչը  «Գրանատուս Վենչուրս» ընկերությունն է, իսկ բուն ներդրմանը «Գրանատուս Վենչուրս»-ից բացի մասնակցել են նաև այլ ներդրողներ։

Ներդրումը ուղղվելու է ոչ միայն արդեն իսկ գործող շուկաներում՝ Հայաստանում  և Վրաստանում, զարգացման տեմպերի աշխուժացմանը, այլև նոր շուկաներ մուտք գործելուն։ «Առաջիկայում մենք նպատակ ունենք նաև  երկու այլ երկրներ՝ Բելառուսն  ու  Պարսկաստանը   ևս  ներառել մեր ծրագրերի մեջ, և մինչև   մարտ ամիս արդեն կունենանք նոր երկիր»,- ասել է Վ. Քերոբյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Ռոստելեկոմը» չի մեկնաբանում «Բիլայնի» կողմից գնվելու մասին տեղեկությունը

Շրջանառվող լուրերի համաձայն՝ «Բիլայնը» բանակցություններ է սկսել՝ «Ռոստելեկոմը» ձեռք բերելու համար

Կոնվերս բանկը ներկայացնում է նոր պրոդուկտ՝ արտերկրից դրամական փոխանցումներ ստացողների համար

Կոնվերս Բանկը արտերկրից պարբերաբար դրամային փոխանցումներ ստացող հաճախորդների համար հանդես է գալիս նոր առաջարկով:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը գործարկել է ինտերնետային վճարումների ArCa SecurePay անվտանգության համակարգը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է ինտերնետային վճարումների իրականացման անվտանգության ապահովման նոր «ArCa SecurePay» համակարգը։