Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Menu Group-ը 3 մլն դոլարի ֆինանսավորում է ներգրավել

Վերադարձ լուրերի բաժին

14:51 , 19 Հոկտեմբեր 2017

Menu Group UK LTD ընկերությունը այսօր հայտարարել է 3 մլն դոլարի ներդրում ներգրավելու մասին։ Հիմնական ներդրողներն են Perea Capital Partners ամերիկյան ֆոնդը, Hayastan 1-ը, ինչպես նաեւ SOLventures վենչուրային ֆոնդը: Վերջինի ղեկավարներից մեկը Լեւոն Հովհաննիսյանն է՝ ռուսաստանյան Delivery Club առաքման ծառայության հիմնադիրը, որը 2016թ. ձեռք էր բերել Mail.ru Group-ը $100 մլն-ով։ Ներգրավված միջոցներն օգտագործվելու են տարածաշրջանային հետագա զարգացման համար։

Մասնավորապես, Menu Group-ը ստացած միջոցները կօգտագործի ՏՏ ենթակառուցվածքի զարգացման, հաճախորդների հետ կապի եւ սպասարկման որակի բարելավման, բոլոր շուկաներում մարքեթինգային ակտիվության ուժեղացման, ինչպես նաեւ նոր շուկաներ մտնելու համար։

«Delivery Club ռուսական նախագծով ոգեշնչված՝ 2012թ. հիմնեցինք պատրաստի սննդի առաքման առաջին լուրջ ծառայությունը Հայաստանում՝ Menu.am-ը: Այսօր մենք կառուցում ենք գլոբալ ընկերություն: Այս ներդրումը թույլ կտա արագացնել զարգացման տեմպը, հասնել կառավարման եւ գիտելիքների նոր մակարդակի, դառնալ ավելի գիտահեն եւ արագ, հոգ տանել մեր բոլոր հաճախորդների, գործընկեր-ռեստորանների, անձնուրաց առաքիչների եւ մեր ընկերության մյուս աշխատակիցների մասին, որոնց նպատակն է գերազանց ծառայության մատուցումը»,- նշել է Menu Group-ի հիմնադիր Վահան Քերոբյանը:

Hayastan 1 ներդրումային գործընկերության ղեկավար Այզեք Շվարցը նշել է, որ այս ներդրման շնորհիվ ընկերությունը դուրս է գալիս պոտենցիալ զարգացման նոր մակարդակ:

«Մենք տպավորված ենք այն արդյունքներով, որոնց հասել է Menu Group-ի թիմը Հայաստանի, Վրաստանի եւ Բելառուսի շուկաներում։ Ներգրավված ներդրումները թույլ կտան ընկերությանը ոչ միայն ամրապնդել դիրքերը գործող շուկաներում, այլեւ ընդլայնել իր աշխարհագրությունը»,- ասել է Լեւոն Հովհաննիսյանը։

Ավելի վաղ ընկերությունը մասնավոր ներդրողներից եւ Granatus Ventures վենչուրային ֆոնդից ներգրավել էր մոտ $2 մլն-ի փոխարկելի պարտք:

2017թ. օգոստոսին ընկերությունն ամրապնդել է առաջատարի դիրքը Վրաստանում՝ գնելով իր մրցակից Foodpanda Georgia-ին, որը պատկանում էր առաքման շուկայում գլոբալ առաջատարներից մեկին՝ Delivery Hero-ին։

«Այսօր Menu Group UK Ltd-ին Հայաստանում, Վրաստանում եւ Բելառուսում ռեստորաններից սննդի առաքման շուկայում բացարձակ առաջատար է: 5 տարվա ընթացքում ընկերությունը հասել է տարեկան 1 միլիոն պատվերը գերազանցող ծավալի: Ներկայում ընկերությունը գրավում է 2-րդ տեղը ԱՊՀ-ում՝ ընդհանուր պատվերների քանակով: 2017թ. նախնական հաշվարկներով՝ ընկերության հասույթը կգերազանցի $3 մլն-ը»,- նշել են ընկերությունում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին

Պատվիրակության կազմում էին նաև Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է հատուկ առաջարկ՝ ոսկու գրավով վարկեր ունեցող հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը գնում է ոսկու գրավադրմամբ վարկեր`ավելացնելով վարկի գումարը մինչև 30%

Նշանակվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի նոր տնօրեն

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանը հանդիպեց աշխատակիցների հետ