Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Menu.by. հայկական ստարտափը մտնում է բելառուսական շուկա

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Success story

13:33 , 30 Օգոստոս 2016

Menu.am համակարգի բելառուսական մասնաճյուղը՝ Menu.by-ը, մոտ 1 ամսից կսկսի գործել և պատվերներ ընդունել Մինսկում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը։

Նա տեսանյութով ցուցադրել է ընկերության կողմից վերջերս վարձակալված գրասենյակը, որը գտնվում է Մինսկում՝ Ձերժինսկու փողոցի վրա տեղակայաված բիզես-կենտրոնում։
Նշենք, որ Menu.am-ը միացյալ պատվերների համակարգ է, Հայաստանում գործում է 2012 թվականից և համախմբում է 400 երևանյան ռեստորաններ, սրճարաններ ու մասնագիտացված խանութներ: Համակարգն ապահովում է թարմ սննդի առաքում տարբեր ռեստորաններից, ինչպես նաև տորթերի, մսի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, ծաղիկների և կենդանիների կերի առաքում մասնագիտացված խնութներից անմիջապես հաճախորդի բնակարան, աշխատավայր կամ հյուրանոցային համար:

2014 թվականի հոկտեմբերից առաջ սկսեց գործել ընկերության վրացական մասնաճյուղը՝ Menu.ge-ն, որը միավորվում Թբիլիսիի 200 ռետորաններ, սրճարաններ և մասնագիտացված խանութներ։

Ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գործունեությունը սկսում են Մինսկում, սակայն ծառայությունը հետագայում կապահովվի ևս 5 բելառուսական քաղաքներում։ Վ. Քերոբյանի խոսքով՝ իրենք պլանավորում են Menu.by համակարգում ներառել մոտ 2000 ռեստորան և նման օբյեկտներ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բիզնեսի աճի գործիքներ՝ հայաստանյան 13 հաջողակ գործարարների կողմից (լուսանկարներ)

«Մարքեթինգի ու բիզնես թրենդերը Հայաստանում» կոնֆերանսին ելույթ ունեցան բիզնեսում հաջողության հասած 13 գործարարներ

«Ամեն ինչի հիմքում պետք է դնել մարդուն, ոչ թե գինը». Արթուր Ջանիբեկյանի հաջողության բանաձևը. 168.am

Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը վարպետության դաս է անցկացրել «Այբ» դպրոցում

Հայաստանում գործազուրկ կանանց թիվն աճել է

Գործազրկության մակարդակը կանանց շրջանում 16.4%-ից հասել է 18.2%-ի։