Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

McDonald’s-ը հերքել է Հայաստանում ռեստորանային ցանց բացելու վերաբերյալ տեղեկությունը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

11:36 , 07 Փետրվար 2017

McDonald’s-ը չի նախատեսում արագ սննդի ռեստորանային ցանց բացել Հայաստանում։ Այս մասին հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը՝ վկայակոչելով Եվրոպայում McDonald’s ռեստորանների ցանցի մամուլի քարտուղար Սանջեյ Միստրիին։

Ավելի վաղ վրացի գործարար, «Կոկա-Կոլա Բոթլերս Ջորջիա» ընկերության ղեկավար Թեմուր Չկոնիան «Կոմերսանտ-Ջորջիային» տեղեկացրել էր, թե ստացել է Հայաստանում արագ սննդի McDonald’s ցանցի ռեստորաններ բացելու արտոնագիր և այդ նպատակով փետրվարի 7-ին ամերիկյան McDonald’s ցանցի գործընկեր McDonald’s Georgia-ի պատվիրակությունը կայցելի Հայաստան, ինչի ընթացքում էլ կքննարկվեն իրավական հարցեր։

Չկոնիայի խոսքով՝ McDonald’s Georgia-ն արդեն դիտարկվում է որպես ամերիկյան McDonald’s ցանցի գործընկեր, այդ իսկ պատճառով հնարավորություն ունի փոխադարձ պայմանագրի հիման վրա մուտք գործել երկիր, որտեղ ներկայացված չէ այդ ռեստորանային ցանցը։

«Միայն լիցենզիա ստանալը դեռ չի նշանակում, թե McDonald’s Georgia-ն արդեն կառուցված է, ներկայումս մեզ ավելի լուրջ աշխատանք է սպասվում։ Անհրաժեշտ է հարթել իրավական հարցեր»,- ասել էր գործարարը։

Նրա խոսքով՝ 2017թ. պարտադիր կերպով Երևանում կսկսվի առաջին ռեստորանի շինարարությունը։ Սկզբնական փուլում նախատեսվում է Հայաստանում բացել 3-4 ռեստորան։
Չկոնիայի խոսքով՝ 1 օբյեկտի բացման համար անհրաժեշտ է 2.5-3 մլն եվրո։

«Նովոստի-Արմենիայի» հարցմանն ի պատասխան՝ McDonald’s-ի եվրոպական գրասենյակից պատասխանել են, թե McDonald’s-ը «դիտարկում ու վերլուծության է ենթարկում համապատասխան տնտեսական և բիզնես գործոնները՝ որոշելով նոր շուկայում կամ երկրում ռեստորան բացելու կամ չբացելու հարցը»։
«Ներկայումս մենք չենք պլանավորում Հայաստանում ռեստորանային ցանցեր բացել»,- հայտարարել է Սանջեյ Միստրին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:

Տեսանյութ: Օտարերկրյա ներդրումները ներկա իշխանության աքիլեսյան գարշապարն են

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված:

Հայաստանի ցուցանիշները համադրելի են համաշխարհային տնտեսական զարգացումներին

Մամուլում պարբերաբար շրջանառվում է այն թեզը, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրված 13.7 տոկոս ՀՆԱ անկումը պայմանավորված է համավարակի բացասական հետևանքները չեզոքացնելու աջակցության ծրագրերի ոչ արդյունավետությամբ: