Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

MasterCard-ի «Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակը շնորհվել է Կոնվերս Բանկին

Վերադարձ լուրերի բաժին

14:51 , 16 Հուլիս 2018

Mastercard-ի իրականացրած MCDS կոնֆերանսի ընթացքում Կոնվերս Բանկին շնորհվել է «Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակը:

«Մենք կարևորում ենք Կոնվերս Բանկի համար կարևորագույն գործընկերներից մեկի՝ Mastercard-ի կողմից շնորհված այս մրցանակը: Այն վկայում է Բանկի Թիմի կողմից անկանխիկ գործարքների խթանման նպատակով մշակված և իրականացված մարքեթինգային ակցիաների բարձր արդյունավետության մասին»,- նշեցին Բանկում:

«Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակը Կոնվերս Բանկին է շնորհվել 2017-2018թթ Mastercard-ի հետ համատեղ իրականացված «Վճարեք Mastercard-ով ընտանիքով և անցկացրեք Ամանորը Դուբայում» , ֆուտբոլային կարևորագույն իրադարձության՝ UEFA Չեմպիոնների Լիգայի խաղերի ընթացքում իրականացված «Հանդիպեք չեմպիոններին» երկարաժամկետ ակցիաների, ինչպես նաև այլ մարքեթինգային արշավների համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կառավարության ծրագրի տեքստի քննարկման արդյունքում այդպես էլ չմեջբերվեց նրա թերևս ամենակարևոր հատվածը, որտեղ ասվում է՝ Կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է»,- Նիկոլ Փաշինյան:

«Կառավարության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի իր բաժինը»,- վարչապետ

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած ծրագրի իրագործման հարցում կառավարության ունեցած պատասխանատվության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի ու պատասխանատվության իր բաժինը: b4b.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին փետրվարի 14-ին ԱԺ առաջին նստաշրջանի հերթական նիստում կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում հայտարարել է ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վերջին 3 օրվա քննարկումները համարում եմ խիստ հաջողված, որովհետև իրականում տեղի ունեցավ շատ լուրջ […]

ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը

82 պատգամավոր քվեարկել է կողմ, 37-ը՝ դեմ: