Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Marlboro-ն պահանջում է արգելել Ararat-ի վաճառքը Ռուսաստանի տարածքում. Regnum

Վերադարձ լուրերի բաժին

17:26 , 15 Մարտ 2016

Մոսկվայի արբտրաժային դատարանում քննվում է «Philip Morris Brands Sarl» ընկերության հայցը, որով այս ընկերությունը պահանջում է Ռուսաստանի Դաշնության տարածքում արգելել հայկական արտադրության «Ararat» ծխախոտի վաճառքը։ Այս մասին գրում է Regnum-ը։

«Philip Morris Brands Sarl»-ը պնդում է, որ «Ararat»-ը մոլորության մեջ է գցում սպառողներին՝ «Marlboro» և «Ararat» ապրանքային նշանների նմանության պատճառով։ «Ararat»-ի սեփականատերը, հակառակը, համոզված է, որ իրենց ապրանքանիշը նման չէ «Marlboro»-ին: «Ararat» ապրանքային նշանը գրանցված է Հայաստանում և պատկերում է բիբլիական Արարատ լեռը։

«Ararat»-ը նաև պնդում է, որ ԵՏՄ անդամ-պետության մեջ գրանցված լինելով՝ ապրանքային նշանը կարող է առանց խոչընդոտի շրջանառվել ԵՏՄ ամբողջ տարածքում։

Regnum-ը նշում է, որ սա նմանատիպ միակ դատական հայցը չէ։ Նախկինում «Marlboro»-ն «Ararat»-ի դեմ դատական հայցեր է ներկայացրել նաև Լիբանանում և Թայվանում, և երկու դեպքում էլ դատարանը վճիռ է կայացրել հօգուտ հայկական արտադրողի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման մասին է խոսքը. փոխվարչապետ

Փոխվարչապետի խոսքով՝ հիմնականում քննարկվում է երկաթգծերի, ավտոճանապարհների՝ խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման հարցը՝ բոլոր հնարավոր ուղղություններով:

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին վերլուծել է տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյանը:

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք: