Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Macy’s-ն ԱՄՆ-ում կփակի 68 խանութ և աշխատանքից կազատի 10 հազար աշխատակցի

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

23:28 , 05 Հունվար 2017

ԱՄՆ-ում մանրածախ առևտրի հնագույն և խոշորագույն ցանցերից մեկը՝ Macy’s-ը, երկրի տարածքում կփակի 68 խանութ, ինչպես նաև աշխատանքից կազատրի շուրջ 10 հազար աշխատակցի, հայտնում է CNBC-ն։

Նշվում է, որ ցանցի ղեկավարությունը տվյալ որոշումը կայացրել է վաճառքի մակարդակի անկման հետևանքով։ Ընկերությունը 2017 թվականից մտադիր է ծախսերը կրճատել մոտավորապես 550 միլիոն դոլարով, ինչը նրան թույլ կտա հավելյալ 250 մլն դոլար ներդնել օնլայն-ռեժիմի առևտրի մեջ։

Ընկերության 3 հանրախանութ արդեն փակվել էր 2016թ.։ Եվս 63-ը կդադարեցնի իր գոյությունը մինչև 2017թ. գարունը, իսկ մյուսները՝ տարվա կեսին։ Անցած տարվա օգոստոսին Macy’s-ի բաժնետոմսերը աճեցին ավելի քան 13%-ով, երբ ռիթեյլերը հայտարարեց 100 խանութ փակելու մտադրության մասին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նորվեգիան անջատում է FM ռադիոն

Նորվեգիան դարձել է  առաջին երկիրը, որն ամբողջությամբ հրաժարվել է FM ռադիոհեռարձակումից

Թրամփը վիզաների վիճակախաղով ԱՄՆ-ում հայտնված ներգաղթյալներին համեմատել է աղբի հետ

«Այդ ինչ համակարգ է: Նրանք ժամանում են վիճակահանության շնորհիվ: Նրանք մեզ տալիս են իրենց վատագույն մարդկանց, նրանք դեն են նետում նրանց աղբի պես»

Ճապոնիան 2018 թվականին ռեկորդային բյուջե է հատկացնելու պաշտպանության ոլորտին

Հաջորդ տարի ճապոնական իշխանությունները 46 միլիարդ դոլար են հատկացնելու պաշտպանության ոլորտին: