Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

LVMH հոլդինգի ղեկավարը ճանաչվել է Ֆրանսիայի ամենահարուստ մարդ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

15:37 , 28 Հունիս 2017

LVMH հոլդինգի ղեկավար Բեռնար Առնոն ճանաչվել է Ֆրանսիայի ամենահարուստ մարդ Challenges ամսագրի վարկածով: Այս տարի Առնոն ու նրա ընտանիքը վերադարձրել են իրենց վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականը: Նրանց կարողությունը գնահատվում է 46.9 միլիարդ եվրո:

Վարկանշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է կոսմետիկ միջոցներ արտադրող L’Oreal ընկերության ժառանգորդուհի Լիլիան Բետանկուրը՝ 35.8 միլիարդ եվրո կարողությամբ: Նախորդ ցուցակում նա առաջին հորիզոնականում էր:

Երրորդ հորիզոնականում է Hermes ընկերության ղեկավար Աքսել Դյուման (30.9 միլիարդ եվրո), չորրորդում՝ «Աշան» հիպերմարկետների ցանցի հիմնադիր Ժերար Մյուլյեն (30 միլիարդ եվրո):

Ամսագրի հաշվարկներով՝ Ֆրանսիայի տարածում ներկայումս բնակվում է 92 միլիարդատեր:

Վարկանշային աղյուսակը կազմելիս ուշադրություն է դարձվել ոչ միայն միլիարդատերերի, այլև նրանց մերձավոր ազգականների կարողության վրա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս

Եվրանեսթում հունիսի 25-29-ը տեղի ունեցած լիագումար նիստից Հայաստանի պատվիրակությունը գոհ է վերադարձել։

ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը

Այդ մասին ի պատասխան ԱՄՆ Հայ դատի գրասենյակի նամակին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով հանդիսանում է նշված կորպորացիայի խորհրդի ղեկավարը:

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։