Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Lufthansa-ն կուսումնասիրի հայկական շուկան՝ առավել լայն գործունեություն ծավալելու նպատակով

Վերադարձ լուրերի բաժին

14:09 , 30 Մայիս 2017

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան Ն.Գ. պարոն Աշոտ Սմբատյանը մայիսի 30-ին ընդունեցին «Լյուֆթանզա գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն, Ռուսաստանի Դաշնությունում և ԱՊՀ երկրներում կապի գրասենյակի տնօրեն Ռոլանդ Շութցին, Ուկրաինայում, Բելառուսիայում, Վրաստանում և ՀՀ-ում առևտրի գլխավոր մենեջեր Ռենե Կոյինզակին և Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում «Ավստրիական ավիաուղիներ»-ի ներկայացուցիչ Նովիկա Մռկովիչին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:

Սերգեյ Ավետիսյանը, ողջունելով և շնորհակալություն հայտնելով գործընկերներին հանդիպման առաջարկն ընդունելու համար, ներկայացրեց Հայաստանում ավիաընկերությունների համար բիզնես միջավայրի բարելավման նպատակով ! իրականացված և իրականացվող ծրագրերը: ՔԱԳՎ պետը կարևորեց նաև ԵՄ-ի և ՀՀ-ի միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագիրը, որը կարևոր ազդեցությունը կունենան նաև ՀՀ ավիացիոն շուկայում արդեն երկար տարիներ գործող «Լյուֆթանզա գրուպ» ընկերության «Ավստրիական ավիաուղիներ» և «Բրասելս Էյրլայնզ» ավիաընկերությունների՝ դեպի Հայաստան չվերթների իրականացման ծրագրի ընդլայնման գործում:

Գերմանացի գործընկերները ևս իրենց շնորհակալությունը հայտնեցին ակտիվ համագործակցության համար՝ նշելով, որ կուսումնասիրեն հայկական շուկան՝ առավել լայն գործունեություն ծավալելու նպատակով, ինչպես նաև՝ կքննարկեն ցերեկային ժամերին ևս թռիչքներ իրականացնելու հնարավորությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ես կոորդինացնելու եմ տնտեսական բլոկը և տարածքային զարգացումը. Կարեն Կարապետյան (տեսանյութ)

ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը «Արմենիա» հեռուստաընկերությանը

«Սինոփսիս» ընկերությունը հայտարարություն է տարածել` քաղաքական գործընթացների կապակցությամբ

Սինոփսիսը ընդունում է իր աշխատակիցների ազատ կամքի դրսևորման իրավունքը, գտնելով, որ նրանք ազատ են արտահայտելու իրենց քաղաքացիական դիրքորոշումներն ու առաջնայնությունները

Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնին կմասնակցի մոտ 1000 վազորդ

Կոնվերս Բանկը Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնի հովանավորն է: