Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

LIORMAND HOLDINGS. Ո՞վ է ցանկանում դառնալ ՀԷՑ-ի սեփականատերը

Վերադարձ լուրերի բաժին

16:22 , 17 Սեպտեմբեր 2015

ՀՀ կառավարությունը այսօր որոշում է ընդունել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի օտարման վերաբերյալ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերության հայտի մասին»: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանն օտարելու մտադրության մասին:

Գործադիրի այս որոշմամբ հանձնարարվում է շահագրգիռ մարմինների ղեկավարներին, մասնավորապես՝ Էներգետիկայի և բնական պաշարների, Արդարադատության, Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարներին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ուսումնասիրել վերոնշյալ ընկերությունների միջև կնքվող պայմանագիրը, ներկայացված փաստաթղթերը և տալ եզրակացություն:

Նշենք, որ ՀՀ Պետական ռեգիստրում «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերություն գրանցված չէ։

Իսկ համացանցում այս ընկերության որոնումը գրեթե լույս չի սփռում այն հարցի վրա, թե ինչ է իրենից ներկայացնում այս ընկերությունը, և ովքեր են դրա սեփականատերերը։ Ընկերության մասին տեղեկատվություն զետեղված է միայն i-Cyprus ռեսուրսում, ինչից կարելի է ենթադրել, որ գործ ունենք օֆշորային ընկերության հետ։

Նշվում է նաև, որ ընկերությունը գրանցվել է 2010 թվականի նոյեմբերի 30-ին և ունի ակտիվ կարգավիճակ։

Liormand

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն

2012 թ.-ից ի վեր ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, ինչին նպաստել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկած մի շարք միջոցառումներ։

Առաջին դեմքերի բանավեճը Հանրայինի եթերում (տեսանյութ)

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում այժմ ընթանում է նախընտրական բանավեճ՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ:

Գնաճային ցածր միջավայրը մոտական ամիսներին պահպանվելու է. ԿԲ խորհրդի անդամ

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն արձանագրում է, որ այսօր գնաճի ցուցանիշները իրենց կանխատեսումներից ցածր են: