Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

LG Electronics-ը 38 դյույմ անկյունագծով համակարգչային մոնիթոր է ներկայացրել

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

22:57 , 18 Հոկտեմբեր 2016

LG Electronics հարավկորեական ընկերությունը հոկտեմբերի 18-ին ներկայացրել Է իր տեսակի մեջ միակ գերլայն համակարգչային մոնիթոր՝ 38 դյույմ (96,5 սանտիմետր) անկյունագծով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հաղորդագրության մեջ, որը տարածվել Է կորպորացիայի Սեուլի կենտրոնակայանի կողմից:

«Կողմերի 21:9 հարաբերակցությամբ եւ 3440 առ 1440 պիկսել լուծաչափով մոնիթորն առաջին հերթին նախատեսված Է այն օգտատերերի համար, որոնց անհրաժեշտ Է աշխատել միանգամից մի քանի հավելվածներում»,-նշում Է LG Electronics-ը: Կորեայի Հանրապետությունում այս դիսփլեյի արժեքը կկազմի 1,59 մլն վոն (1,4 հազար դոլար):

Ընկերությունն ընդգծում Է, որ սա այս չափի եւ ֆորմատի սերիական արտադրվող առայժմ միակ մոնիթորն Է աշխարհում:

2013 թվականից LG Electronics-ն առաջատարն Է համակարգչային դիսփլեյների համաշխարհային շուկայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դարաշրջանի ավարտը Google-ի համար

Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը հեռանում են Alphabet ընկերության ղեկավար պաշտոններից:

ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐ: ՀՀ արտաքին առևտուրը 2019 թ. առաջին կիսամյակին

ՀՀ ԿԲ կիսամյակային հաշվետվությունը ՀՀ ֆինանսական կայունության մասին զեկույցում նշվում է, որ ներմուծման և արտահանման նման զարգացումների պարագայում բարելավվել է առևտրային հաշվեկշիռը՝ կազմելով ՀՆԱ 20.2 %-ը (30.06.2018 թ.` 22.0%-ը):

Ֆիթչի կանխատեսման լուսաբանման հակառակ կողմը կամ ինչ չասվեց հայկական լրատվամիջոցներում

Հայաստանի տնտեսական զարգացման վերաբերյալ Ամերիկյան վարկանշային կազմակերպության կանխատեսման մեջ կարևոր մի նախապայման անտեսվել է Հայաստանի ԶԼՄ-ներում: