Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Lada Vesta-ն՝ Եվրոպայում ամենից շատ վաճառվող մեքենաների Top-100-ում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

00:01 , 28 Սեպտեմբեր 2016

Ռուսաստանյան արտադրության Lada Vesta-ն առաջին անգամ տեղ է զբաղեցրել Եվրոպայում ամենից շատ վաճառվող մեքենաների Top-100-ում։ Այս մասին տեղեկացնում է «Автостат» վերլուծական գործակալությունը։

Վաճառված 33 հազար մեքենաներով՝ Lada Vesta զբաղեցրել է եվրոպական վարկանիշային աղյուսակի 99-րդ տեղը։ Նրան նախորդում է Opel Meriva-ն։ Իսկ հարյուրյակը եզրափակում է BMW X3-ը։

Ամենավաճառված մեքենաների հարյուրյակում տեղ է գտել նաև մեկ այլ ռուսաստանյան մակնիշ՝ Lada Granta, որը 57 հազար վաճառքով զբաղեցրել է 64-րդ տեղը։

Վոլգայի ավտոգործարանը Lada Vesta ավտոմեքենայի սերիական արտադրությունը սկսել է 2015 թվականի սեպտեմբերին։ Մեքենան առաջարկվում է ինչպես մեխանիկական, այնպես ավտոմատ փոխանցման տուփերով։

Մեքենայի ստանդարտ տարբերակի գինը 514 հազար ռուբլի է (8000 դոլար), իսկ Comfort և Luxe տարբերակները վաճառվում են, համապատասխանաբար, 570 հազար ռուբլով (8900 դոլար) և 609 հազար ռուբլով (9500 դոլար)։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոքր վարկերի մեծ վտանգը և համակարգային լուծումների պահանջը. ICHD-ի համառոտագիրը

«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:

QWERTY ստեղնաշարը ստեղծվել է անգլերեն տեքստը հնարավորինս դանդաղ տպելու համար

Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։