Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

KPMG-ն կներկայացնի Հայաստանի ներդրումային միջավայրը միջազգային հարթակներում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

18:10 , 23 Մարտ 2017

Կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու «Քեյ Փի Էմ Ջի» բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է Պայմանավորվածությունների մասին հուշագիր: Այն ստորագրել են Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և «Քեյ Փի Էմ Ջի» ընկերության Ռուսաստանի ու ԱՊՀ մյուս երկրների գործընկերների խորհրդի անդամ Վիկտոր Ակուլյանը:

Հուշագրի համաձայն՝ «Քեյ Փի Էմ Ջի»-ն պատրաստելու է Հայաստանի ներդրումային ու գործարար միջավայրը ներկայացնող տեղեկատվական նյութեր, որոնք ներկայացվելու են միջազգային տարբեր հարթակներում: «Քեյ Փի Էմ Ջի»-ն աշխարհի ամենախոշոր միջազգային խորհրդատվական աուդիտորական ընկերություններից մեկն է, գործում է մոտ 160 երկրում, այդ թվում ՀՀ-ում:

Տպված ՀԴՄ կտրոնների քանակն ավելացել է 120 միլիոնով

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հունվարի 1-ից որևէ մեկի կողմից ՀԴՄ կտրոն չթողարկելը ներման ենթակա չի լինի:

ԵԱՏՄ-ում չօգտագործված մեծ ներուժ կա

Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում շուտով կներկայանա նոր նախաձեռնություններով: