Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

KfW-ն 20 մլն եվրոյի վարկ է տրամադրում Հայաստանին

Վերադարձ լուրերի բաժին

22:01 , 18 Մարտ 2016

Այսօր Գերմանա-հայկական հիմնադրամի դիտորդ խորհրդի հերթական նիստի շրջանակում ՀՀ կենտրոնական բանկը և Գերմանիայի Դաշնության KfW զարգացման բանկը ստորագրել են «Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների էներգախնայողական միջոցառումների ֆինանսավորման» ծրագրի վարկային պայմանագիր՝ ընդհանուր 20 մլն եվրո արժողությամբ: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Վարկային միջոցների տեղաբաշխումն իրականացվելու է առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով, որոնք ամբողջովին կրելու են միջոցների տեղաբաշխման վարկային ռիսկը: Միջոցներն ուղղվելու են միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների կողմից էներգախնայողական միջոցառումների վարկավորմանը:

Գործակցության շրջանակում նախատեսվում են նաև տեխնիկական աջակցության միջոցառումներ, որոնց ներքո ծրագրի շահառուներին կտրամադրվի համապատասխան խորհրդատվություն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: