Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՓՄՁ-ների համար. Ինչպես օգտվել արտոնյալ վարկի ծրագրից

Վերադարձ լուրերի բաժին

22:39 , 04 Ապրիլ 2020

Մարտի 26-ին ՀՀ կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման երրորդ միջոցառումը՝ փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի համար։

Ծրագրով նախատեսվում է արտոնյալ վարկեր տրամադրել կորոնավիրուսի հետեւանքով ամենից շատ տուժած ոլորտներում գործող այն ՓՄՁ-ներին, որոնց շրջանառությունը 2019 թվականին կազմել է 24-ից 500 մլն դրամ։

Վարկի առավելագույն գումարը՝ տնտեսվարողների նախորդ տարվա շրջանառության մինչւ 10% (2.4-ից 50 մլն դրամ վարկ

Վարկը կարող է օգտագործվել աշխատակիցների աշխատավարձերի վճարման հարկային վճարումներ կատարելու հումքի գնման կոմունալ ծախսերի եւ վարձավճարները համար։

Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով, 36 ամիս մարման ժամկետով, ընդ որում, առաջին 6 ամիսներին վարկի մարումներ չեն կատարվում։

Տոկոսադրույքը առաջին եւ երկրորդ տարիներին զրո տոկոս է, երրորդ տարում՝ 12%։

Միջոցառումից կարող են օգտվել հետեւյալ ոլորտներում գործող ՓՄՁ-ները.

– Մշակող արդյունաբերություն,

– Կացության եւ հանրային սննդի կազմակերպում,

– Փոխադրումներ եւ պահեստային տնտեսություն,

– Զբոսաշրջային ծառայություններ,

– Սպասարկման այլ ծառայություններ,

– Առողջապահություն։

Աջակցություն կարող են ստանալ այն ՓՄՁ-ները, որոնք ունեն բարվոք վարկային եւ հարկային պատմություն։

Ֆինանսավորման որոշումը կայացնում է Ներդրումների աջակցման կենտրոնը։

Մանրամասն պայմաններին ծանոթացեք այստեղ ։

Ինչպես դիմել

Երրորդ միջոցմառմանը մասնակցելու համար հայտերի ընդունումը կատարվում է առցանց եղանակով եւ շատ պարզ ընթացակարգով։

Քայլ 1. Այցելեք Ներդրումների աջակցման կենտրոնի պաշտոնական կայքէջ՝ www.isc.am ։

Քայլ 2. «Աջակցություն ստանալու դիմում» բաժնում սեղմեք «Իմանալ ավելին» կոճակը։

sme1

Քայլ 3. Բացված պատուհանում սեղմեք «Աջակցություն ստանալու դիմում» կոճակը։

sme2

Քայլ 4. Լրացրեք օնլայն ձեւաթղթի դաշտերը եւ սեղմեք «Submit»:

sme3

Այսքանը։ Հայտը լրացնելուց հետո մի քանի օրվա ընթացքում ձեզ հետ կապ կհաստատեն Ներդրումների աջակցման կենտրոնի աշխատակիցները։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Ներդրումների աջակցման կենտրոնի թեժ գիծ՝ 8105:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: 24 ժամում՝ 697 նոր դեպք

«Համակարգն արդեն ճկվում է: Սկսում ենք հակահամաճարակային շարժում»,- Նիկոլ Փաշինյան:

17-րդ միջոցառման երկրորդ ծրագրով մինչև 20 մլն դրամ կտրամադրվի հաղթող նախագծերին

ՀՀ կառավարության հաստատած 17-րդ միջոցառման երկրորդ ծրագրով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Գաղափարից մինչև բիզնես» ծրագրի շրջանակում հայտարարել է կայացած ընկերությունների դրամաշնորհների մրցույթ:

17-րդ միջոցառման առաջին ծրագրով մինչև 10 մլն դրամ`յուրաքանչյուր հաղթող նախագծին

ՀՀ ԲՏԱ Նախարարությունը հայտարարում է Պետական աջակության 17-րդ միջոցառման առաջին՝ Նորարարական դրամաշնորհների ծրագրի մեկնարկի մասին: