Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Johnson & Johnson-ը 110 միլիոն դոլար փոխհատուցում կվճարի ամերիկուհուն՝ քաղցկեղով հիվանդանալու համար

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

16:23 , 09 Մայիս 2017

ԱՄՆ Միսսուրի նահանգի երդվյալ ատենակալների դատարանը վճռել է 110 միլիոն դոլար փոխհատուցում վճարել մի կնոջ, որը 40 տարի օգտվել է Johnson & Johnson ընկերության միջոցներից և հիվանդացել է ձվարանների քաղցկեղով: Այս մասին հայտնում է The International Business Times պարբերականը:

Տասնամյակներ շարունակ Վիրջինիա նահանգից 62-ամյա Լուիս Սլեմփը օգտագործել է մանկական ցանափոշի՝ տալկով և այդ ընկերության՝ լոգանքի համար միջոցներ:

2012թ. նրա մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, որի դեմ նա պայքարում է արդեն 5 տարի: Կինը կարողացել էր ապացուցել երդվյալ ատենակալներին, որ պարբերաբար գնել է Johnson & Johnson-ի լոգանքի միջոցներ, որոնք, ըստ նրա, անորակ լինելու պատճառով հանգեցրել են հիվանդության առաջացման:

Իր հերթին, Johnson & Johnson-ը իր արտադրանքում օգտագործում է Imerys խմբի մեջ մտնող Imerys Talc America ընկերության տալկեր (тальк):

Երդվյալ ատենակալները վճռել են, որ վերջինս նույնպես պետք է փոխհատուցում վճարի Սելմփին՝ 105 մլն դոլար փոխհատուցում:

Այդկերպ, կինը կստանա 215 միլիոն դոլար այն դեպքում, եթե ընկերությունները հաջողությամբ չբողոքարկեն այդ որոշումը:

Անցած տարվա փետրվարին դատարանը պարտադրել էր Johnson & Johnson-ին 72 միլիոն դոլար վճարել Ջեքի Ֆոքսի ընտանիքին, որը մահացել էր քաղցկեղից 62 տարեկան հասակում: Նա պնդել էր, որ իր ողջ կյանքում օգտագործել է ընկերության Baby Powder մանկական ցանափոշի:

Johnson & Johnson-ը հիմնադրվել է 1886թ. Ջոնսոն եղբայրների կողմից:

Ներկայումս հոլդինգի կապիտալը կազմում է ավելի քան 70 միլիարդ դոլար և ունի 125 հազար աշխատակից ողջ աշխարհում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ֆլորիդայի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ հոսանքազրկված են «Իրմա»-ի պատճառով

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ դեռեւս առանց ԷլեկտրաԷներգիայի են մնում այստեղ մոլեգնած «Իրմա» փոթորկից երեք օր հետո

«Հարվի» եւ «Իրմա» փոթորիկներից վնասը կարող Է հասնել 290 մլրդ դոլարի. ABC

«Մեր գնահատումներով՝ «Իրմա» փոթորկից վնասը կկազմի շուրջ 100 միլիարդ դոլար, եւ դա ամենամեծ վնասներից մեկն է, որը երբեւԷ պատճառել են փոթորիկները

Ադրբեջանական լոնդրոմատ. Բացահայտվել է փողերի լվացման և եվրոպացի չինովնիկների կաշառման 3 մլրդ դոլարանոց սխեման

Ադրբեջանի կառավարող էլիտան 2.9 մլրդ դոլարի գաղտնի սխեմա է գործի դրել՝ եվրոպացի պաշտոնյաներին կաշառելու, շքեղ առարկաներ գնելու և փող լվալու համար։