Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«IVI»-ն արդեն անվճար է Վիվա-ՄՏՍ-ի «X» և «Y» սակագնային պլանների բաժանորդների համար

Վերադարձ լուրերի բաժին

15:06 , 14 Հուլիս 2021

Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է հիանալի հնարավորություն իր «X» և «Y» սակագնային պլանների բաժանորդներին. այժմ «IVI» առցանց կինոթատրոնի ծառայությունները հասանելի են առանց ծառայության վճարի: Ծառայության ակտիվացման համար անհրաժեշտ է ուղարկել *484*30# հրահանգը:

«IVI»-ի միջոցով  հասանելի են «Disney», «Marvel», «Warner», «Paramount» և շատ այլ արտադրողների կատալոգներ, ֆիլմեր, սերիալներ, ինչպես նաև «IVI»-ի սեփական արտադրության պրեմիերաները: Վիվա-ՄՏՍ-ի «X» և «Y» սակագնային պլանների բաժանորդներն ունեն այդ ամենը 4K, Full HD և HD որակով ներբեռնելու հնարավորություն առանց ինտերնետ հասանելիության համար հավելյալ վճարի, ինչպես նաև 5 տարբեր սարքերով բազմազան բովանդակություն դիտելու, մանկական կոնտենտի կարգավորման, ինչպես նաև օրիգինալ լեզվով և ենթագրերով (սուբտիտրերով) դիտելու հնարավորություն:

«Սա Վիվա-ՄՏՍ-ի կողմից էքսկլյուզիվ առաջարկ է բոլոր կինոսերներին: «IVI» առցանց կինոթատրոնում կարելի է դիտել բազմաժանր ռեյտինգային, ցանկացած ոճի և ճաշակի, դասական և ամենաթարմ ֆիլմեր, սերիալներ, մուլտֆիլմեր և հեռուստահաղորդումներ: Այսուհետ մեր «X» և «Y» սակագնային պլանների բաժանորդներն այդ ամենից կարող են օգտվել անվճար», – ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ի դեպ, 2019 թվականին «IVI» առցանց  կինոթատրոնն արժանացել է «Google Play Award» մրցանակին: Իսկ ֆիլմացանկը պարբերաբար համալրվում է ինչպես նոր թողարկումներով, այնպես էլ՝ դասականներով:

Առաջարկը գործում է մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը:

Մանրամասն տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է այցելել www.mts.am:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: