Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

IUnetworks-ն աջակցում է երիտասարդների նորարարական գաղափարների իրականացմանը

Վերադարձ լուրերի բաժին

14:37 , 26 Նոյեմբեր 2019

IUnetworks ընկերության աջակցությամբ Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդն օրերս կազմակերպվեց «Ծրագրային Հեքեթոն 2019»-ը։ Նախագծի նպատակն էր նպաստել ԵՊՀ ուսանողների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացմանը ծրագիր-առաջարկների պատրաստման վերաբերյալ՝ տալով նրանց տեսական և գործնական գիտելիք ու հմտություններ, խթանել հանրային խոսքի և վերլուծական, ֆոնդահայթայթման և ծրագրերի կառավարման հմտությունների զարգացումը։

GLXY_IU1
IUnetworks-ը շատ է կարևորում «Հեքեթոն» (Hackathon) ֆորմատի նախագծերը և առիթի դեպքում միշտ բաց է նման համագործակցության համար։ «Այսօր հեքեթոնը նորարարական միտքը խթանելու և նոր գաղափարներ մշակելու հիանալի միջոց է, և IUnetworks ընկերությունը միշտ պատրաստ է սատարել նման նախագծերին։ Մեր ընկերությունում նույնպես կազմակերպվում են հեքեթոններ, և մենք մեր փորձից ելնելով՝ կարող ենք վստահեցնել, որ նման միջոցառումները համախմբում են ոլորտի երիտասարդ մասնագետներին և կյանքի կոչում ծնված գաղափարները փորձագետների աջակցությամբ», – ասել է IUnetworks ընկերության զարգացման գծով տնօրեն՝ Լևոն Բաբայանը։

GLXY_IU2

«Ծրագրային Հեքեթոն 2019»-ը շրջանակում ծրագրերը մշակվելու են հետևյալ ուղղություններով՝

  • Ուսանողների իրազեկվածության և իրավագիտակցության մակարդակի բարձրացում,
  • Ոչ ֆորմալ կրթության զարգացում,
  • Շրջակա միջավայրի պահպանում,
  • Մշակութային ոլորտ,
  • Գիտակրթական ոլորտ,
  • Ռազմահայրենասիրական ոլորտ,
  • Սպորտային ոլորտ,
  • Միջֆակուլտետային և միջմասնագիտական համագործակցության ակտիվացում:

Նախագծի ավարտին հանձնաժողովն ընտրել է լավագույն երեք ծրագրերը, որոնք կներկայացվեն ֆինանսավորման և կիրականացվեն:

GLXY_IU3
IUNetworks-ը հանդես է գալի «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում՝ ի թիվս տասնյակ այլ ընկերությունների՝ հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կոմերցիոն անշարժ գույքի և վաճառքների ոլորտներում: «Գալաքսի» ընկերությունների խմբում խմբում աշխատում են ավելի քան 3000 աշխատակից։ Ընկերության հիմնական ուղղությունը ծրագրավորումն է, որն իր մեջ ներառում է պետական համակարգի ավտոմատացումը, «էլեկտրոնային կառավարություն» նախագիծը և հեռահաղորդակցության ոլորտում մասնավոր հատվածի հետ աշխատանքը:

GLXY_IU4

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են երկրի զարգացմանը վերաբերող հարցեր

Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ իր, երկրի ղեկավարի և Ազգային ժողովի միջև ձևավորվել է կառուցողական աշխատանքային մթնոլորտ:

Խաղային ոլորտի միջազգային փորձագետները ուսումնասիրել են ՀՀ-ում ինտերակտիվ խաղային ոլորտը

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը փորձագետների հետ քննարկել է հայկական խաղային շուկան:

Արևային էներգիայով ջեռուցում՝ Ծովակ գյուղի մանկապարտեզում

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) լուծել են օրհասական հարցը: