Invalid username or password
Կոսովոյի հարկային տեսչության և IUnetworks ընկերության միջև կնքվել է Կոսովոյում Հարկային կառավարման միասնական համակարգի ներդնման պայմանագիր, որի շրջանակում կարդիականացվի Կոսովոյի հարկային համակարգը՝ վարչակազմի պահանջներին համաձայն։ Պայմանագիրը ստորագրվել է Կոսովոյի պետության կողմից հայտարարված մրցույթին մասնակցելու և հաղթելու արդյունքում, որին մասնակցում էին նաև մի շարք եվրոպական երկրներ։ Մրցույթի ողջ ընթացքը տևել է 2,5 տարի և անցկացվել հինգ փուլով։
Պայմանագրի շրջանակում նախատեսվում է Կոսովոյի հարկային մարմինների համար նախագծել և գործարկել համապարփակ լուծում, որը ներառում է ժամանակակից հարկային վարչարարության պահանջներին և զարգացման տեսլականներին համապատասխանող ծրագրային փաթեթ:
Համակարգը խթանելու է հարկային մարմինների գործառույթների առավել թափանցիկությունը, նվազեցնելու է կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաև հարկային մարմիններին հնարավորություն է տալու հարկ վճարողներին տրամադրել բազմաթիվ էլեկտրոնային ծառայություններ, որոնք կօժանդակեն հարկային հաշվետվողականության բարելավմանը: Ծրագիրը մերկնարկել է հունվարի 27-ին և նախատեսվում է ավարտել 2023թ.-ի հուլիսին։
«Սա ևս մեկ նշանակալի հաղթանակ է մեր ընկերության համար և ևս մեկ առիթ՝ պարծենալու մեր ընկերության կողմից մշակված համակարգով, որը թեժ մրցակցության արդյունքում բերեց հաղթանակ ոչ միայն մեզ, այլև՝ մեր երկրին», – ասել է IUnetworks ընկերության տնօրեն Վահրամ Մերանգուլյանը։
IUnetworks-ը հանդես է գալիս «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում՝ ի թիվս մեկ տասնյակից ավել ՏՏ, հեռահաղորդակցության, վաճառքների և սպասարկման, անշարժ գույքի և շինարարության ոլորտում աշխատող ընկերությունների։ «Գալաքսի» ընկերությունների խումբը իր գործունեությունը Հայաստանում սկսել է 1999 թ.-ին։ Ընկերությունների խմբում աշխատում է ավելի քան 3000 աշխատակից, և, ի դեմս կազմում հանդես եկող ընկերությունների, այն հանդիսանում է Հայաստանի խոշոր հարկատու։
Դիտումներ 2096
Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ:
Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված: