Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

IT ոլորտի ամենահարուստ գործարարների կարողությունը մոտենում է 900 մլրդ դոլարի. Forbes

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Աշխարհ

15:08 , 12 Օգոստոս 2016

Աշխարհի IT ամենահարուստ միլիարդատերերի ընդհանուր կարողությունը մեկ տարվա ընթացքում ավելացել է 6 տոկոսով՝ մինչեւ 892 մլրդ դոլար: Այս մասին է վկայում Forbes-ի   վարկանիշային վերջինը հրապարակումը:

Ինչպես եւ անցած տարի, վարկանիշի առաջին տեղն զբաղեցրել է Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը, որի կարողությունը հանդեսի կողմից գնահատվում է 78 մլրդ դոլար: Երկրորդ տեղում Amazon. com ինտերնետ-ընկերության ղեկավար եւ Blue Origin օդատիեզերական ընկերության սեփականատեր Ջեֆ Բեզոսն է՝ 66,2 մլրդ դոլար կարողությամբ: 2015 թվականին երկրորդ տեղում Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնն էր: Երրորդ հորիզոնականում Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է՝ 54 մլրդ դոլար կարողությամբ:

Վարկանիշի չորրորդ տեղում հայտնվել է արդեն հիշատակված Էլիսոնը (51,7 մլրդ դոլար): Հինգերորդ եւ վեցերորդ տեղերում, ինչպես եւ առաջ, մնացել են Google-ի համահիմնադիրներ Լարի Փեյջը (39 մլրդ դոլար) եւ Սերգեյ Բրինը (38,2 մլրդ դոլար):

Ընդհանուր առմամբ վարկանիշի թոփ-5-ի մասնակիցները տարվա ընթացքում իրենց կարողությունն ավելացրել են 36,9 մլրդ դոլարով, ինչը կազմում է 2016 թվականի ցուցակում տեղ գտած բոլոր միլիարդատերերի ընդհանուր կարողության աճի մոտավորապես երկու երրորդը:

Այս տարի ութերորդ տեղից յոթերորդն է բարձրացել Սթիվ Բալմերը՝ Microsoft-ի նախկին գլխավոր տնօրենը (27,7 մլրդ դոլար): Alibaba Group-ի համահիմնադիր Ջեք Մոն (25,8 մլրդ դոլար), ընդհակառակը, յոթերորդից իջել է ութերորդ տեղ: Tencent-ի ղեկավար Մա Հուատենը (22 մլրդ դոլար) իններորդ տեղում է: Մինչդեռ 2015 թվականին նա առաջին տասնյակի մեջ չէր մտնում: Forbes-ի վարկանիշի տասներորդ հորիզոնականում մնացել է Dell-ի հիմնադիր Մայքլ Դելլը (20 մլրդ դոլար):

2016 թվականին IT ամենահարուստ միլիարդատերերի վարկանիշում նվազագույն կարողությունը կազմում է 2,2 մլրդ դոլար՝ մեկ տարի առաջվա 2 միլիարդից հետո: Ընդսմին նշվում է, որ վարկանիշի 53 մասնակիցներ ավելի են հարստացել տարվա ընթացքում այն դեպքում, երբ 27 միլիարդատերերի կարողությունը նվազել է: Բացի այդ, վարկանիշում հայտնվել են 12 նոր IT-միլիարդատերեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նորվեգիան անջատում է FM ռադիոն

Նորվեգիան դարձել է  առաջին երկիրը, որն ամբողջությամբ հրաժարվել է FM ռադիոհեռարձակումից

Թրամփը վիզաների վիճակախաղով ԱՄՆ-ում հայտնված ներգաղթյալներին համեմատել է աղբի հետ

«Այդ ինչ համակարգ է: Նրանք ժամանում են վիճակահանության շնորհիվ: Նրանք մեզ տալիս են իրենց վատագույն մարդկանց, նրանք դեն են նետում նրանց աղբի պես»

Ճապոնիան 2018 թվականին ռեկորդային բյուջե է հատկացնելու պաշտպանության ոլորտին

Հաջորդ տարի ճապոնական իշխանությունները 46 միլիարդ դոլար են հատկացնելու պաշտպանության ոլորտին: