Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

IQOS-ը էլեկտրոնային գաջեթ է. կարևոր փաստեր ծխախոտի տաքացման նորարարական համակարգի մասին (photo)

Վերադարձ լուրերի բաժին

16:22 , 09 Մարտ 2018

Ժամանակն անխնա է ամեն ինչի նկատմամբ, և  դրանցից չի խուսափել անգամ ծխելու «ծիսակարգը»,  21-րդ դարում այն ևս «ավտոմատացվել է»։ Ստեղծվել են այլընտրանքներ «մերկ» սիգարետի համար, և առաջին հայացքից թվում է, թե դրանք բոլորը նույնն են։ Բայց արի ու տես, որ բոլոր սարքերը յուրովի կառուցվածք ունեն, և անգամ կարող են նմանության ոչ մի աղերս չունենալ իրար հետ:

Վերջերս անընդհատ խոսվում է IQOS սարքի մասին, և մեզանից շատերը կարծում են, թե դա նույն էլեկտրոնային ծխախոտն է, ուղղակի այլ անվամբ։ Այս  կարծիքը սխալ է, քանի որ էլեկտրոնային ծխախոտները, իրականում, նմանություն չունեն IQOS-ի հետ։ Խառնաշփոթն ու անտեղյակությունն ուղղելի են, և քանի որ ծխելու այլընտրանքային տարբերակներ փնտրող ու սիրող մարդկանց կողմից հենց այս երկու տարբերակներն են քննարկման հաճախակի առարկա դառնում, որոշեցինք  պարզաբանել երկուսի կառուցվածքն ու տարբերությունը։

iqos-1

Էլեկտրոնային ծխախոտը սարք է, որը նման է հասարակ սիգարետին և թույլ է տալիս ծխելու «ծիսակարգը» անփոփոխ թողնել: Այն  տաքացնում է նիկոտին պարունակող հատուկ հեղուկը, որն ընթացքում գոլորշիանում է։ Հասարակ էլեկտրոնային ծխախոտներն ունեն նաև լուսադիոդներ, որոնք վիզուալ կարողանում են ստեղծել  ծխախոտ վառելու էֆեկտ։ Բացի սրանից, ծխախոտի համը կապված է էլեկտրոնային ֆիլտրների հետ, որոնք առկա են էլեկտրոնային սիգարետի մեջ ու պարունակում են նիկոտին ու արոմատիզատորներ, որոնք պետք է ժամանակ առ ժամանակ փոխել, քանի որ մեկ ֆիլտրը հերիքում է մոտավորապես 15-10 «սիգարետի»։

iqos-2

IQOS-ի մեխանիզմն այլ կառուցվածք ունի։ Այո, այն ևս սնուցվում է մարտկոցով, բայց նրա մեջ տեղադրվում է ծխախոտային հատիկը՝ սթիքը, որը պատրաստված է թութունից։ Այսինքն, ի տարբերություն էլեկտրոնային ծխախոտի, IQOS-ը ոչ թե էլեկտրոնային գլանակ է, որտեղ գլանակը տաքանում է՝ արտադրելով մեկ սիգարետին համարժեք նիկոտինով լի գոլորշի, այլ սարք է, որն «ընկերակցում» է ծխախոտային հատիկին։

iqos-3

Ամենակարևոր տարբերությունը՝ շնորհիվ այս սարքի, ծխելու ընթացքը «խիստ անձնական է»․ չկա ծուխ, որը կարող է խանգարել կամ անհարմարություն պատճառել մոտակայքում գտնվող մարդկանց, քանի որ սարքի օգնությամբ տեղի է ունենում ոչ թե թութունի այրում, այլ տաքացում, և կարելի է ստանալ նույն բավարարվածությունը՝ առանց ծխի:

Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ

Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:

Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: