Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

InecoPay. Տարվա լավագույն նորարարական վճարային լուծում

Վերադարձ լուրերի բաժին

12:27 , 18 Դեկտեմբեր 2018

InecoPay վճարային լուծումը բրիտանական «Global Business Outlook» հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է «Տարվա Լավագույն Նորարարական վճարային լուծում» մրցանակին:

«Global Business Outlook» մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն 4-րդ տարին անընդմեջ, համարվում է բանկային գործունեության գնահատման ամենաբարձր չափանիշներից մեկը։

Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ մրցույթի կազմակերպիչների կողմից առանձնացվել է մի շարք չափանիշներ, որոնց հիման վրա իրականացվել է համակարգի գնահատումը։ Ըստ այդ չափանիշների Ինեկոբանկը տարվա ընթացքում ներդրել է տեխնոլոգիական նորարարական լուծում, որն իր օգտագործելիության հարմարավետության և արագության շնորհիվ բացառիկ ազդեցություն է ունեցել հայաստանյան վճարային էկոհամակարգի և հաճախորդի կենսափորձի վրա։ Հատուկ կարևորվել է օգտագործված տեխնոլոգիաների ապահովությունը և անվտանգությունը։

Ինեկոբանկն այսօր Հայաստանում առաջին ամբողջական թվային բանկն է, որն ապահովում է համալիր թվային լուծումների գործիքակազմ հաճախորդների համար, միաժամանակ, շարունակելով ներդնել եւ զարգացնել հարմար եւ ապահով բանկային թվային գործիքներ եւ համակարգեր՝ ապահովելով առավել հաճախորդամետ ծառայություններ:

ԻՆԵԿՈԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր և միջին ձեռնարկություններին և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 22 տարի Բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400,000 հաճախորդի, որոնցից մոտ 150 000-ին` թվային ուղիներով:
Իր գործունեության ընթացքում բանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

• 2009թ.-ին առաջինը Հայաստանում ներդրեց «Ապառիկ տեղում» թվայնացված և ամբողջովին ավտոմատաված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատեց մինչև մի քանի րոպեի։
• 2012թ.-ին իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որն ապահովեց գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:
• 2014թ.-ին ներդրեց InecoMobile բջջային հավելվածն, որն իր հնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։
• 2017թ.-ին բանկը առաջինն էր, որ ներդրեց ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն և մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Կառավարության գործողությունները և անգործությունը Լիդիանի ներդրումային ծրագրի դեմ թիրախավորած արշավի մաս են»,- Լիդիան

«Կաշխատենք նաև ELARD-ի հետ, որը ինչպես ներկայացվում է կառավարության կողմից, իրականացնելու է վերջին աուդիտը»,- Լիդան:

Կուսումնասիրեն Հայկական ԱԷԿ-ի՝ մինչև 600 մեգավատ հզորությամբ էներգաբլոկ ունենալու հնարավորությունը

Հայկական ատոմային էլեկտրակայանում շարունակվում են շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները, որի համար դեռ 2014-2015 թվականներին Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրել է համագործակցության և ֆինանսավորման մասին երկու համաձայնագիր: b4b.am-ի հաղորդմամբ` Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարները պանելային քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էներգետիկայի վարչության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանն ասաց, […]

Քննարկվել են ՀՀ կառավարության և Գերմանական զարգացման բանկի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Ցիմելկայի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի բաժինը։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մի քանի ամիսների ընթացքում երկու երկրների միջև տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ, որոնք նոր թափ կհաղորդեն հայ-գերմանական բարեկամական հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ հարաբերություններում կարևոր տեղ ունի […]