Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

INECOPAY` ժամանակակից և նորարարական համակարգն արդեն հասանելի է Հայաստանում (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

17:58 , 26 Հուլիս 2018

Հուլիսի 25-ից Ինեկոբանկը գործարկում է InecoPay նորարարական և ժամանակակից վճարային համակարգը, որի միջոցով վճարումներ կատարելը չի գերազանցում 20 վայրկյանը։ Ինչպես տեղեկացնում է բանի լրատվական ծառայությունը՝ մի քանի պարզ քայլ և այլևս կարիք չկա անհանգստանալու կանխիկ գումարի բացակայության, դրամապանակը կորցնելու, վճարման կետերում քարտով վճարում կատարելիս սխալ գումար մուտքագրելու կամ քարտը մեկ այլ անձի փոխանցելու անվտանգության վերաբերյալ։

InecoPay համակարգի միջոցով վճարումներ իրականացնելու համար անհրաժեշտ է ընդամենը մուտք գործել InecoMobile հավելված, «InecoPay» բաժնում սքանավորել վճարման QR կոդը, մուտքագրել վճարման գումարը և կատարել վճարումը։ Ավելին՝ այս համակարգի շնորհիվ հաճախորդները կարող են գումար փոխանցել իրենց ընկերներին՝ սքանավորելով նրանց անհատական QR կոդը, գտնել InecoPay վճարում ընդունողներին, և նույնիսկ թեյավճար թողնել հենց հավելվածի միջոցով։

«Շուրջ 22 տարի մենք մշտապես ներդրել ենք ֆինանսաբանկային համակարգում արդիական, միևնույն ժամանակ հարմար և ապահով բանկային թվային գործիքներ և համակարգեր՝ նպատակ ունենալով ապահովել առավել հաճախորդակենտրոն ծառայություններ։ Այսօր, լինելով թվային բենքինգի ոլորտում առաջատար բանկը, մեր հաճախորդներին ենք ներկայացնում հարմար և անվտանգ QR վճարումներ կատարելու InecoPay համակարգը, որը հնարավոր է կիրառել հենց InecoMobile հավելվածի միջոցով։

Արդեն իսկ ձեռք ենք բերել համագործակցություն ավելի քան 70 ընկերությունների հետ, հիմնականում՝ արագ սննդի, ծառայությունների մատուցման, կենցաղային տեխնիկայի, հագուստի վաճառքի, դեղատների ոլորտներում, որոնց ծածկույթը գերազանցում է 200-ից ավել վաճառքի և սպասարկման կետեր, և շարունակաբար ընդլայնելու ենք այս ցանցը, որոնց մասին պարբերաբար կտեղեկացնենք բանկի պաշտոնական հրապարակումներում։ Համոզված ենք, որ մեր հաճախորդները կգնահատեն InecoPay վճարումների արագությունն և հարմարավետությունը», – տեղեկացրեց բանկի Զարգացման և մարքեթինգի գծով տնօրեն Արեն Նալթակյանը։

Համակարգի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ InecoPay պաշտոնական կայքում` www.inecopay.am:

ԻՆԵԿՈԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր և միջին ձեռնարկություններին և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 22 տարի Բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400,000 հաճախորդի, որոնցից մոտ 100 000-ին` թվային ուղիներով:
Իր գործունեության ընթացքում բանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

• 2009թ.-ին առաջինը Հայաստանում ներդրեց «Ապառիկ տեղում» թվայնացված և ամբողջովին ավտոմատաված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատեց մինչև մի քանի րոպեի։

• 2012թ.-ին իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որն ապահովեց գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:

• 2014թ.-ին ներդրեց InecoMobile բջջային հավելվածն, որն իր հնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։

• 2017թ.-ին բանկը առաջինն էր, որ ներդրեց ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն և մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Չինաստանի Ցինտաո քաղաքում ներկայացվում է հայկական էնոզբոսաշրջությունը

Հայկական տաղավարում այցելուները ծանոթանում են հայկական գինեգործությանը և գինու մշակույթի պատմությանը, Հայաստանը հյուրերին ներկայացվում է որպես էնոզբոսաշրջության համար նոր և գրավիչ ուղղություն։

ՀՀ Կենտրոնական բանկը ողջունում է Ucom պարտատոմսերի թողարկումը

Պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար՝ 7,5% տարեկան եկամտաբերությամբ և 250 մլն ՀՀ դրամ՝ 11% տարեկան եկամտաբերությամբ։

Արագ փոփոխվող աշխարհում Հայաստանը մեծ հետք թողնող փոքր երկիր է

Մի քանի օրից Հայաստանը կդառնա համաշխարհային վերլուծական մտքի կենտրոն՝ պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալելով «Մտքերի գագաթնաժողով» անունը ստացած միջոցառումը: