Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

IFC-ն և Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիան օժանդակում են Հայաստանի ֆինանսական հաստատությունների հզորացմանը

Վերադարձ լուրերի բաժին

20:05 , 13 Հուլիս 2016

 

Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), համագործակցում է Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի հետ Հայաստանի բանկերին՝ ռիսկի կառավարման համակարգերի հզորացման ուղղությամբ օժանդակություն տրամադրելու գծով, որպեսզի նրանք շարունակեն տրամադրել տնտեսվարող սուբյեկտներին այդքան անհրաժեշտ ֆինանսական միջոցներ՝ տեղական արժույթի արժեզրկման հետևանքով առաջացած դժվարությունների միջավայրում:

Ֆինանսական հաստատությունների կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի շրջանակներում IFC-ի խորհրդատվական թիմը և «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիան առաջիկա 12 ամիսների ընթացքում ռիսկերի կառավարման և ժամկետանց վարկերի թեմայով սեմինարների շարք են անցկացնելու բանկերի համար: Այս նախաձեռնության նպատակն է օգնել ֆինանսական հաստատություններին՝ փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) սուբյեկտների համար նորարարական լուծումների կիրառման, գործունեության այս ուղղության ընդլայնման և փոքր ձեռնարկություններին տրամադրվող վարկավորման ծավալների ավելացման հարցում: ՓՄՁ սուբյեկտների համար ֆինանսական միջոցների հասանելիությունը Համաշխարհային տնտեսական ֆորումի՝ 2015-2016թթ.-ի «Համաշխարհային մրցունակություն» վարկանիշային զեկույցում նշվել է որպես գլխավոր մարտահրավեր:

«Աճող անկայունության պայմաններում այլևս անհնարին է ենթադրել, որ ֆինանսական հաստատությունները կշարունակեն աշխատել այնպես ինչպես աշխատում էին նախկինում: Լրացուցիչ միջոցառումներ են անհրաժեշտ ֆինանսական հատվածի հիմնային զարգացման ու հետագա կայացման աջակցության համար»,- ասում է Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանը: «Սա Հայաստանի տնտեսության զարգացման համար նշանակալի նախաձեռնություն է, և մենք շատ ուրախ ենք, որ այդ նախաձեռնության իրականացման գործում համագործակցում ենք IFC-ի հետ»:

«Տնտեսության համար դժվարին ժամանակաշրջանում ֆինանսական հաստատությունները, որպես կանոն, սահմանափակում են վարկավորումը և ուշադրությունը սևեռում միջին և խոշոր ձեռնարկությունների վրա: Արդյունքում՝ վարկային միջոցներն էլ ավելի անհասանելի են դառնում ՓՄՁ սուբյեկտների համար»,- ասում է IFC-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Յան Վան Բիլսենը: «Այս նախաձեռնության նպատակն է օժանդակել հայաստանյան ֆինանսական հաստատություններին՝ հզորացնելու ռիսկերի կառավարման իրենց գործընթացները և շարունակելու տնտեսական աճի հիմնական շարժիչ հանդիսացող փոքր ձեռնարկությունների ֆինանսավորումը»:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև օժանդակել հայաստանյան ֆինանսական հաստատություններին հասկանալ կապիտալի ցուցանիշների մոդելները, ինչը հատկապես կարևոր է նվազագույն կապիտալի նորմատիվ պահանջի ավելացման լույսի ներքո: Նախաձեռնությունը իրականացվում է IFC-ի «Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ֆինանսական համակարգերի հզորացում» ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Շվեյցարիայի տնտեսական հարցերով գլխավոր քարտուղարության (SECO) կողմից:

Հայաստանն անդամակցել է IFC–ին 1995թ.։ Այդ ընթացքում IFC-ն երկարաժամկետ ներդրումային պարտավորությունները կազմել են 233 միլիոն ԱՄՆ դոլար՝ ներառյալ 23 միլիոն ԱՄՆ դոլար մոբիլիզացված այլ վարկատուներից՝ ֆինանսավորելով 47 ծրագիր մի շարք ոլորտներում։ IFC-ն առևտրի ֆինանսավորման ծրագրի միջոցով IFC-ն աջակցել է նաև 130 միլիոն դոլարից ավել արժեքով առևտրային գործարքների։ ՄՖԿ իրականացրել է նաև մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված խորհրդատվական ծրագրեր։ 2015 ֆինանսական տարում զարգացող երկրներում կատարված IFC- ի ներդրումների ծավալը հասել է գրեթե 18 միլիարդ ԱՄՆ դոլարի:

IFC-ի մասին

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն համաշխարհային զարգացման խոշորագույն կառույց է, որի ուշադրության կենտրոնում զարգացող շուկաների մասնավոր հատվածն է: Աշխատելով աշխարհի ավելի քան 2000 ձեռնարկությունների հետ՝ մենք օգտագործում ենք մեր կապիտալը, գիտելիքներն ու ազդեցությունը՝ ստեղծելով հնարավորություններ այնտեղ, որտեղ դրանք խիստ անհրաժեշտ են: 2015 ֆինանսական տարում զարգացող երկրներում կատարված մեր երկարաժամկետ ներդրումների ծավալը հասել է գրեթե 18 միլիարդ ԱՄՆ դոլարի, որն ուղղվել է մասնավոր հատվածին աջակցմանը, որպեսզի վերջիններս էական դերակատարում ունենան ծայրահեղ աղքատության վերացմանն ու համընդհանուր բարեկեցության մակարդակի բարձրացմանն ուղղված գլոբալ քայլերում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սուրեն Կարայանը նախագահին զեկուցել է հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու նախարարության 2018թ. ծրագրերը

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր զեկուցել է

Նոր կարևոր նշանակումներ՝ դատական համակարգում

Աղասի Դարբինյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի նախագահ

«Ունենք աճ՝ բոլոր ցուցանիշներով». Կարեն Կարապետյան

Երևանում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստը