Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

IFC-ի պաշտոնյայի անկեղծ տեսակետը՝ Հայաստանի կառավարության մասին

Վերադարձ լուրերի բաժին

09:20 , 16 Սեպտեմբեր 2017

Լուսանկարը՝ Համաշխարհային բանկի ֆեյսբուքյան էջից

Սեպտեմբերի 11-ին «Մարիոթ» հյուրանոցում անցկացվում էր Հայաստանի և Համաշխարհային  բանկի համագործակցության 25-ամյակին նվիրված ֆորում, որին մասնակցում էին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, Համաշխարհային բանկի և միջազգային այլ կառույցների ներկայացուցիչներ, տնտեսագետներ և այլոք։

Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր այն հարցին, թե ինչ է հարկավոր անել՝ տնտեսության մասնավոր հատվածի զարգացման համար։ Այս  քննարկմանը մասնակցող 5 փորձագետների թվում էր նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ավագ մենեջեր Յան Վան Բիլսենը (լուսանկարում՝ աջից առաջինը)։

Խոսելով մասնավոր հատվածի խնդիրների և անելիքների մասին՝ Վան Բիլսենը զուգահեռներ անցկացրեց Հայաստանի և Վրաստանի միջև՝ նշելով, թե Վրաստանում կառավարության և մասնավոր ընկերությունների համագործակցությունը ինչպես է ընթանում, ինչ մեխանիզմներ և ընթացակարգեր են գործում և այլն։

Քննարկմանը մասնակցող Մանուկ Հերգնյանը («E-V Consulting ընկերության տնօրեն) արձագանքեց, որ նույն մեխանիզմները աշխատում են նաև Հայաստանում, և հարցրեց IFC-ի պաշտոնյային՝ այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ այնտեղ արդյունք կա, այստեղ՝ ոչ։

«Կարծում եմ պատճառներից մեկն այն է, որ Վրաստանի ղեկավարությունը ավելի շատ է կողմնորոշված դեպի բիզնեսը և ավելի քիչ է ներգրավված բիզնեսի մեջ»,- պատասխանեց Վան Բիլսենը ( անգ.` The Government of Georgia is more business-oriented and less engaged in business):

Ըստ երևույթին, ներկաները չէին սպասում նման պատասխանի, որովհետև դահլիճում ոմանք ցածրաձայն ռեպլիկ թողեցին՝ շատ անկեղծ պատասխան էր։

Վան Բիլսենի պատասխանը միգուցե ինչ-որ տեղ սպասվածից ավելի անկեղծ էր, առանց փակագծերի, սակայն ասել, որ դա անսպասելի էր՝ չի կարելի։ Ի վերջո, նույն Համաշխարհային բանկը (որի մեջ է մտնում IFC-ն) տարբեր ժամանակների իր զեկույցներում մշտապես նշել է, որ Հայաստանի տնտեսական խնդիրների մեջ մեծ դեր է խաղում բիզնեսի և իշխանության սերտաճումը։ Իսկ IFC-ի պաշտոնյայի պատասխանը վկայում է, որ այդ խնդիրը չի լուծվել, ինչը միջազգային կառույցները շատ լավ տեսնում են։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վերջին տարիներին առաջին անգամ մայիսին օդանավով Հայաստան ժամանածներն ավելի շատ են եղել մեկնածներից

2018 թվականի մայիսին օդային ճանապարհով Հայաստան է ժամանել 110 390 մարդ, մեկնել՝ 107 225 մարդ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրոնոզյանի փորձագետներն այցելել են Ամուլսար և փոխել կարծիքը շատ հարցերի շուրջ

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հյուրընկալեց Հ․Բրոնոզյանին և նրա պատվերով Ամուլսարի ծրագրի փաստաթղթերի հիման վրա հետազոտություն կատարած արտասահմանյան փորձագետներին

Առաջին տնտեսական ցուցանիշները՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության «օրոք»

Մայիսը մասամբ կարելի է համարել Փաշինյանի կառավարության օրոք ընկած ժամանակահատված