Invalid username or password
Չինաստանի Huawei ընկերությունն աշխատակիցներին հրաման է տվել դադարեցնել խորհրդակցություններն ԱՄՆ-ի գործընկերների հետ, ինչպես նաեւ ամերիկացիներին հայրենիք է վտարել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը մայիսի կեսին Չինաստանի ընկերությունը մտցրել է սեւ ցուցակի մեջ: Այդ մասին հայտնել Է Financial Times թերթը:
Ընկերության ռազմավարության գլխավոր մշակող Դան Վեն Շուանը թերթում հրապարակված հարցազույցում հայտնել է, որ ամերիկացի բոլոր այն քաղաքացիները, որոնք աշխատում էին հետազոտությունների եւ մշակումների բնագավառում Huawei-ի կենտրոնակայաններում, հետ են ուղարկվել ԱՄՆ երկու շաբաթ առաջ: Ըստ որում, ընկերությանը սեւ ցուցակում ներառելու լուրն ստացվել Է խորհրդակցության ժամանակ, որը շտապ կարգով դադարեցրել են, իսկ բոլոր ամերիկացի քաղաքացիներին խնդրել են վերցնել իրենց համակարգիչները, անջատվել ցանցից եւ հեռանալ Huawei-ի շենքից: Նշվում Է, որ ընկերությունը նաեւ մի քանի օր է վատնել Չինաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցչությունների համատեղ աշխատանքում փոփոխություններ մտցնելու համար, որպեսզի լիովին երաշխավորի, որ նրանց աշխատանքը չի հակասում սահմանված կանոններին: Դրա հետ մեկտեղ, Դան Վեն Շուանի խոսքով՝ Huawei-ը նաեւ սահմանափակում Է համագործակցության ընդլայնումն ընկերության աշխատակիցների եւ ամերիկացի քաղաքացիների միջեւ, իսկ իրենց արտասահմանյան գրասենյակների բոլոր այցելուներին ստուգում է ամերիկյան անձնագրերի առկայության առումով եւ նախազգուշացնում ԱՄՆ-ից սերածների հետ չվարել տեխնոլոգիաներին վերաբերող մասնավոր զրույցներ:
Դիտումներ 2720
Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ:
Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված: