Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանում Holiday Inn հյուրանոց կկառուցվի

Վերադարձ լուրերի բաժին

18:44 , 29 Հոկտեմբեր 2015

Աշխարհի առաջատար հյուրանոցային ընկերություններից մեկը`InterContinental Hotels Group-ը  հայտարարում է Հայաստանում իր առաջին հյուրանոցի`  Holiday Inn® Yerevan-ի բացման պայմանագրի ստորագրման մասին: Հյուրանոցը կբացվի  2018թ.-ին և կգործի համաձայն «Էս-Ջի-Այ-Ինվեստ» (SGI-Invest) ՍՊԸ-ի հետ  կնքված պայմանագրի:

Holiday Inn Yerevan-ը գտնվելու է Երևանի Ամիրյա նփողոցում, Հանրապետության հրապարակի հարևանությամբ: Հյուրանոցը կունենա 191  համար, ներառյալ ներկայացուցչական դասի 47 հյուրասենյակ, 17 ստուդիո և 12 սյուիթ: Հյուրանոցում կլինի նաև ընդարձակ կոնֆերանսդահլիճ, երեք խորհրդասենյակներով, և ընդունելությունների դահլիճ՝ առանձի նմուտքով, ինչպես նաև` հանգստի և ֆիթնեսի ընդարձակ կենտրոն`փակ լողավազանով:

Հյուրանոցը կունենա ապրանքանիշին հատուկ Open Lobby` շուրջօրյա գործող ռեստորանով և բարով: Holiday Inn Open Lobby-ին փոխակերպել է ավանդական լոբբիի ձևաչափը` համակցելով ընդունարանը, լոբբին, ռեստորանը, բարը, հանգստի վայրը և բիզնես կենտրոնը մեկ բաց ամբողջական տարածքում և թարմացնելով դիզայնը` նրան ավելի ժամանակակից շունչ հաղորդելու համար: Գաղափարը ծագել  էր ուսումնասիրության արդյունքում, թե ինչպես են մարդիկ օգտագործում տան տարածքը: Նպատակը բաց տարածքում հյուրերի համար առավել հարմարավետություն ապահովելն է,  անկախ այն բանից, թե նրանք ինչ են ցանկանում անել`  սնվել, հանգստանալ, աշխատել, թե լավ ժամանակ անցկացնել:

Արոն Լիբինսոնը (Aron Libinson)` IHG-ի օպերացիոն գործունեության զարգացման գծով փոխնախագահը, Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում,  այսպես մեկնաբանեց պայմանագրի ստորագրումը. «Մենք շատ ոգևորված ենք Երևանում բացվելիք մեր առաջին IHG հյուրանոցի պայմանագրի ստորագրումովHoliday Inn ապրանքանիշը Հայաստան մեկնած  զբոսաշրջիկներին կտա ճիշտ այն, ինչ նրանք ուզում են և ինչի կարիքն ունեն հյուրանոցում կանգ առնելիս՝ ժամանակակից դիզայնից մինչև հյուրասենյակների հարմարավետ պայմանները: Այս հյուրանոցը «SGI-Invest»ՍՊԸ-ի հետ մեր համագործակցության հրաշալի սկիզբ է և մենք ակնկալումենք ընդլայնել IHG-ի ներկայությունը Հայաստանում»:

Գագիկ Զաքարյանը` «SGI-Invest»ՍՊԸի սեփականատերը, նշեց. «Երևանի գրավչությունը` որպես զբոսաշրջային ուղղություն, աճում է,  ինչով էլ պայմանավորված մեծանում է որակյալ հյուրանոցների նկատմամբ պահանջարկը: Ճիշտ ժամանակն է Երևան բերել Holiday Inn հանրահայտ ապրանքանիշը` հյուրերին հնարավորություն տալով բացահայտելու ազգային մշակույթը և քաղաքի ուրույն  ճարտարապետությունը: Մենք վստահ ենք, որ այս ապրանքանիշի  ժառանգությունը, հյուրանոցներ կառավարելու IHG-ի մեծ փորձը, գտնվելու գերազանց վայրը և սպասարկման բարձր չափանիշները կապահովեն նոր հյուրանոցի հաջողությունը»:

Holiday Inn-ն աշխարհի ամենաճանաչված հյուրանոցային ապրանքանիշն է: Ներկայումս այն աշխարհի ամենախոշոր հյուրանոցային ցանցն է: IHG-ն կառավարում, վարձակալում կամ որպես սեփականություն տնօրինում է ավելի քան 4900 հյուրանոց և 727000  հյուրասենյակ գրեթե 100 երկրում:

Ավելի քան 1300 հյուրանոց գտնվում է կառուցման փուլում: IHG-ն նաև ստեղծել և կառավարում է IHG® RewardsClub ծրագիրը, որը ներառում է ավելիքան 90 մլն անդամ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գևորգ Աճեմյանը պաշտոնանկ է արվել «Աշտարակ կաթ»-ի թեմայի պատճառով

Հրապարակման մեջ նաև նշվում էր, որ պաշտոնյան սպառնացել էր հակառակ դեպքում գործին խառնել ԱԱԾ-ին։

Կա հրահանգ, որ ՓՄՁ-ների հարկային վարչարարությամբ չի կարելի ավելորդ ծանրաբեռնել. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահը պատրաստ է անգամ կոշտ ձևերով հասկացնել, որ ՓՄՁ-ներին հարկային վարչարարությամբ չպետք է ծանրաբեռնել

Կասեցվել է Եղվարդի նավթավերամշակման գործարանի շինարարությունը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հուլիսի 16-ին կայացրել է նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցնելու մասին որոշում