Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Google-ի նախկին թոփ մենեջեր Հյուգո Բարրան Xiaomi-ից տեղափոխվել է Facebook

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

21:45 , 26 Հունվար 2017

Չինական Xiaomi ընկերության փոխնախագահ Հյուգո Բարրան՝ Google-ի նախկին թոփ մենեջերը, աշխատանքի է անցել Facebook-ում։ Այդ մասին նա գրել է սոցցանցի իր էջում, հայտնում է The Verge-ն։

Հայտնի է, որ նա կգլխավորի ընկերության վիրտուալ իրականության մշակման բաժինը, ներառյալ՝ Oculus VR-ի մշակումները, ինչի մասին նախօրեին հայտնել էր Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։

Ինչպես հայտարարել է Բարրան, Xiaomi-ից հեռանալը պայմանավորված է անձնական բնույթի խնդիրներով։ Մասնավորապես, Բարրան հիշատակել է իր առողջական վիճակը, որը Չինաստանում աշխատելիս չի լավացել։ Նա ընդգծել է, որ հայրենիքում իր համար ավելի հարմարավետ կլինի, քան Չինաստանում։

Հայտնի է, որ Հյու Բարրան սկսել է աշխատել Xiaomi ընկերությունում 2013 թվականից։ Երիտասարդ Xiaomi սթարթափը հենց նրա ղեկավարությամբ հաջողության հասավ ու գրավեց Ասիայի շուկաները, ինչպես նաև ճանաչում ստացավ համաշխարհային շուկայում։

Շնորհիվ Redmi ու Redmi Note մոդելների՝ արտադրողը երրորդ հորիզոնականն էր զբաղեցրել չինական սմարթֆոն արտադրողների վարկաշային աղյուսակում։

Ինչ վերաբերում է Հյուգո Բարրային, նա հայտնի է դարձել նաև որպես Google կորպորացիայում Android-ուղղվածության ղեկավար։
Նրա շնորհիվ հարթակը կարողացավ 2010-2013թթ. դառնալ առաջատարներից մեկը բջջային շուկայում, սակայն մի քանի տարի առաջ նա ստիպված եղավ լքել ընկերությունը։

Պատճառը սկանդալն էր՝ Google-ի նախագահ Սերգեյ Բրինը Բարրայից խլեց նրա սիրելիին՝ Ամանդա Ռոզենբերգին՝ նրան նշանակելով Google Glass նախագծի ղեկավար։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նավթի գները աճել են. 14-08-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները

Թուրքիայում շարունակվում է լիրայի արժեզրկումը. Էրդողանը կոչ է անում վաճառել դոլարներն ու եվրոները

Թուրքիայում շարունակվում է այդ երկրի արժույթի՝ լիրայի արժեզրկումը՝ չնայած իրավիճակը կարգավորելու մասին Թուրքիայի կենտրոնական բանկի խոստումներին:

Թանկարժեք մետաղների գները` 12-08-18. Nymex

NYMEX բորսայի օգոստոսի 12-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.