Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Google-ի նախկին թոփ մենեջեր Հյուգո Բարրան հեռանում է Xiaomi-ի փոխնախագահի պաշտոնից

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

16:58 , 23 Հունվար 2017

Չինական Xiaomi ընկերության փոխնախագահ Հյուգո Բարրան որոշել է լքել իր պաշտոնը։ Google-ի նախկին թոփ մենեջերը մտադիր է վերադառնալ ԱՄՆ և աշխատանք որոնել Սիլիկոնային հովտում, ինչի մասին հայտնել է Facebook-ի իր էջում։

Բարրան պլանավորում է Պեկինում մնալ մինչև այս տարվա փետրվար ամիսը, ինչից հետո ուղևորվել հայրենիք։
Հայտնի է, որ երիտասարդ Xiaomi սթարթափը հենց նրա ղեկավարությամբ հաջողության հասավ ու գրավեց Ասիայի շուկաները, ինչպես նաև ճանաչում ստացավ համաշխարհային շուկայում։

Շնորհիվ Redmi ու Redmi Note մոդելների՝ արտադրողը երրորդ հորիզոնականն էր զբաղեցրել չինական սմարթֆոն արտադրողների վարկաշային աղյուսակում։
Ինչ վերաբերում է Հյուգո Բարրային, նա հայտնի է դարձել նաև որպես Google կորպորացիայում Android-ուղղվածության ղեկավար։

Նրա շնորհիվ հարթակը կարողացավ 2010-2013թթ. դառնալ առաջատարներից մեկը բջջային շուկայում, սակայն մի քանի տարի առաջ նա ստիպված եղավ լքել ընկերությունը։
Պատճառը սկանդալն էր՝ Google-ի նախագահ Սերգեյ Բրինը Բարրայից խլեց նրա սիրելիին՝ Ամանդա Ռոզենբերգին՝ նրան նշանակելով Google Glass նախագծի ղեկավար։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պարկ Չոն Հի. Կորեական տնտեսական հրաշքի դաժան հայրը

Նախագահ-բռնապետ, տարեկան 350 աշխատանքային օր և պլանային տնտեսություն։ Խոսքը ոչ թե Հյուսիսային, այլ Հարավային Կորեայի մասին է:

ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցներն հռչակագիր են ընդունել

Հռչակագիրը սահմանում է այն արժեքները, որոնցով պետք է առաջնորդվեն ԵՄ և ԱլԳ գործընկերության երկրներն առաջիկա տարիներին

Հայաստանը դուրս է մնացել ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքից (ինֆոգրաֆիկա)

Freedom House կազմակերպությունը հրապարակել է Ինտերնետի ազատության 2017 թվականի զեկույցը։