Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Google-ի համահիմնադիր Լարրի Փեյջը «թռչող ավտոմեքենա» է ներկայացրել

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

18:01 , 26 Ապրիլ 2017

Kitty Hawk ընկերությունը, որը հովանավորվում է Google-ի համահիմնադիր Լարրի Փեյջի կողմից, ներկայացրել է իր առաջին «թռչող ավտոմոբիլը»:

Սարքն ստացել է Flyer անվանումը, ու արտադրողների խոսքով, «ամբողջությամբ էլեկտրական ինքնաթիռ է»:

Flyer-ի մասնակցությամբ տեսանյութը հրապարակվել է ընկերության YouTube-յան ալիքում: Սարքը նախատեսված է ջրի վրա թռիչքների իրականացման համար և չի պահանջում օդաչուի լիցենզիա:

Ստեղծողները պնդում են, որ դրանով թռչել սովորել հնարավոր է մի քանի րոպեում, այնքան այն հեշտ է ղեկավարել: Սարքի մանրածախ տարբերակը հնարավոր կլինի գնել արդեն այս տարվա վերջին:

Ներկայումս Flyer-ը հաշվարկված է ընդամենը 1 մարդու համար և նախատեսված է միայն ջրի վրայով թռիչքներ իրականացնելու համար:

«Մենք բոլորս երազել ենք թռչել սովորելու մասին: Ես շատ ուրախ եմ, որ մի հիանալի օր կարող եմ նստել իմ Flyer-ն ու վայելել արագ և թեթև ազատ թռիչքը»,- նշել է Լարրի Փեյջը New York Times-ի հետ զրույցում:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Freedom House-ը Հայաստանը ներառել է մասամբ ազատ երկրների շարքում

Միջազգային Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում-2018» ինդեքսը

H&M-ը քննադատության թիրախում է հայտնվել՝ անհաջող գովազդի պատճառով (լուսանկար)

Վերջին շրջանում համացանցում բուռն քննարկման առարկա է դարձել H&M հագուստի բրենդը՝ մանկական հագուստի մի գովազդի պատճառով։

Amazon-ի սեփականատերը դարձել է պատմության մեջ ամենահարուստ մարդը

Ջեֆ Բեզոսը իր կարողությամբ գերազանցել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի ռեկորդը