Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Google-ը և Levi’s-ն ստեղծել են «խելացի» բաճկոն

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

13:00 , 15 Մարտ 2017

Google և Levi’s ընկերություններն ստեղծել են Jacquard կոչվող «խելացի» բաճկոն, որը նախատեսված է ժամանակակից տեխնոլոգիաների սիրահարների համար:

Նորույթի թևքերից մեկը սենսորային է, այն հնարավոր է ղեկավարել սեղմելու միջոցով՝ կարծես դա էկրան է, հայտնում է The Verge-ն:

«Խելացի» բաճկոնով հնարավոր է պատասխանել զանգերի, երգերը միացնել փլեերին, տեղեկություն ստանալ նավիգատորից և այլն:

Հաղորդվում է, որ թևքն ունի նաև Bluetooth-մոդուլով գոտի, որի օգնությամբ բաճկոնը միանում է սմարթֆոնին, ինչի միջոցով էլ հնարավոր է կարգավորել որոշակի պարամետրեր:

Մոդուլը կարելի է լիցքավորել Micro USB-ի միջոցով: Դրա ստեղծողները նշում են, որ աշխատանքի շարունակականությունը կախված կլինի նրանից, թե որքան ինտենսիվ այն կգործի:

Jacquard բաճկոնի արժեքը կազմում է 350 ԱՄՆ դոլար: Ընդ որում՝ դեռ հայտնի չէ, թե երբ նորույթը կհայտնվի շուկայում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գերմանական SAP-ը աշխատանքի է ընդունել ФСБ-ի գեներալին

Կոչումով գեներալ-լեյտենանտ Սկորիկի նշանակման լուրը հաստատել են ռուսաստանյան խոշորագույն ընկերությունների 2 թոփ մենեջերներ

Սոֆիա անունով ռոբոտը «կախվել է» կոռուպցիայի մասին հարցից հետո

Սոֆիա ռոբոտը ստացել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն և հայտարարել, որ պատրաստվում է ընտանիք կազմել

ՎՏԲ-ի ղեկավարը ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները համեմատել է պատերազմ հայտարարելու հետ

Անդրեյ Կոստինը Դավոսում ոչ ֆորմալ հանդիպումների ժամանակ զգուշացրել է «Եվրոպայում ռազմական հակամարտության աճող սպառնալիքի մասին»: