Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Google-ը փորձարկել է ԱԹՍ-ների միաժամանակյա շարժումը կարգավորող համակարգ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

22:31 , 09 Հունիս 2017

Google-ի Project Wing անվանումը կրող նախագծի ղեկավարները, որը նվիրված է կոմերցիոն անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համար տեխնոլոգիաների մշակմանը, հայտարարել են ԱԹՍ-ների օդային թրաֆիքին հետևելու համակարգի հաջող փորձարկումների մասին, հայտնում է BBC-ին:

Project Wing-ի ղեկավարներից Ջեյմս Բերջեսը Medium-ում հայտնել է, որ նախագիծը մասնակցել է մի շարք ազգային փորձարկումների, որոնք կազմակերպվել էին NASA-ի և ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչության կողմից:

Այդ փորձարկումների նպատակն է եղել այն, թե ինչպես ղեկավարել օդային տիրույթում անօդաչու ավիացիոն համակարգերի աճող թիվը:

Project Wing-ը ցուցադրել է օդային թրաֆիքի ղեկավարման իր համակարգը:

Համակարգի մարտահրավերը այն է, որ Project Wing-ի երեք ԱԹՍ-ներ, որոնք ղեկավարվում են ընդամենը մեկ օպերատորի կողմից, իրականացրել են խնդիրներ միաժամանակ և մեկ տիրույթում, ինչպես Intel ընկերության երկու դրոններն ու Virginia Tech Mid-Atlantic Aviation Partnership-ի մեկ դրոնը:

Համակարգը ցույց է տվել, որ կարող է հաջողությամբ լինել «դիսպետչեր» տարբեր տեսակի անօդաչու սարքերի համար և նրանց համար ընտրել անվտանգ երթուղիներ օդում՝ խուսափելով բախումից, ինչին նախկինում հաջողվել էր հասնել միայն յուրաքանչյուր դրոնի՝ ձեռքով կառավարման դեպքում:

«Սա կարևոր քայլ է, որը մեր առաջ բացում է ապագայի դռները, որտեղ բազմաթիվ անօդաչուներ կարող են կիսել միևնույն օդային տիրույթը միմյանց միջև: Դա թույլ կտա մեկ օպերատորի՝ մարդու կամ կազմակերպության, ղեկավարել մոտ գտնվող դրոնը միաժամանակ»,- գրել է Բերջեսը:

Նրա խոսքով՝ մի քանի տարուց Wing-ը և ընկերության այլ ԱԹՍ-ներ կունենան օդային «նավատորմներ», որոնք բաղկացած կլինեն հազարավոր անօդաչու համակարգերից, որոնք ի վիճակի կլինեն թռիչքներ իրականացնել օրվա ցանկացած ժամանակ:

Alphabet-ի Google X ստորաբաժանումը, որը պատասխանատու է Project Wings-ի համար, նախագիծը գործարկել էր դեռևս 2012թ., սակայն այն գաղտնի էր պահում մինչև 2014թ.:

2016թ. օգոստոսին Սպիտակ տունը հայտարարեց այն մասին, որ Project Wings-ը ստացել է թույլտվություն՝ իրականացնել իր անօդաչու սարքերի առաջին փորձարկումները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ