Invalid username or password
Google ընկերության եվրոպական գրասենյակի ղեկավար Մեթ Բրիտտինը ներողություն է խնդրել գովազդատուներից այն բանից հետո, երբ բազմաթիվ ընկերություններ կասեցրել են գովազդի տեղադրումը YouTube-ում ծայրահեղական հոլովակների պատճառով: Այս մասին հայտնում է The Financial Times-ը:
«Ես ուզում եմ սկսել ներողությունից: Երբ նմանատիպ ինչ-որ բան է տեղի ունենում, մենք ստանձնում ենք դրա պատասխանատվությունը»,- հայտարարել է Բրիտտինը Լոնդոնում Advertising Week Europe համաժողովում ելույթի ժամանակ:
Մի շարք խոշոր գովազդատու ընկերություններ դադարեցրել էին Google-ում և YouTube-ում գովազդների տեղադրումը, քանի որ նրանց հայտարարությունները ցուցադրվում էին ծայրահեղական տեսահոլովակների հետ:
Գովազդից հրաժարվածների թվում էին Marks & Spencer ռիթեյլերը, BBC հեռարձակող կորպորացիան, HSBC և Lloyds բանկերը, L’Oreal կոսմետիկ ընկերությունը և Audi կորպորացիան:
Բրիտտինը նշել է, որ ընկերությունը ուսումնասիրում է, թե ինչպես է հնարավոր դա վերացնել, և որ գովազդային քաղաքականության մեջ փոփոխությունների գործընթացը կարագացվի:
Դիտումներ 1223
Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ:
Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված: